Պոնտքիսիլթե (ջրանցույց)
From Wikipedia, the free encyclopedia
Պոնտքիսիլթե (անգլ.՝ Pontcysyllte Aqueduct, վալլիերեն՝ Traphont Pontcysyllte) նավարկելի ջրանցույց Մեծ Բրիտանիայում՝ Ուելսի հյուսիս-արևելքում, Դի գետի հովիտում։ Ընկած է Քևն Մաուր և Վրոնքիսիլթե գյուղերի միջև։ Ջրանցույցով հոսում են Լլանգոլեն ջրանցքի ջրերը։ Պոնտքիսիլթեն ջրանցքակիր ամենաբարձր ջրանցույցն է աշխարհում և ամենաերկարը՝ Մեծ Բրիտանիայում[1]։ Ունի 19 թռիչք, 313 մետր ընդհանուր երկարություն, 38 մետր բարձրություն։ Ջրհորդանի խորությունը 1,6 մետր է, լայնությունը՝ 3,7 մետր, նրա մի եզրով հետիոտնային ճանապարհ է գցված[2][3][4]։
' | |
Pontcysyllte Aqueduct and Canal* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, ii, iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա |
Կոորդինատներ | 52°58′14″ հս․. լ. 3°05′16″ ամ. ե.HGЯOL |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2009 (33-րդ նստաշրջան) |
Համար | 1303 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
2009 թվականին Պոնտքիսիլթե ջրանցույցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[5]՝ որպես «դարակազմիկ, ուղենշային երևույթ արդյունաբերական հեղափոխության քաղաքացիական ճարտարագիտության պատմության մեջ»[6][7]։ Որոշումն ընդունելիս հատուկ ընդգծվել է կառույցի կատարյալ ներդաշնակումը բարդ տեղանքին և չափազանց կարևոր նշանակությունը կամրջաշինության հետագա զարգացման համար[8]։
Բացումից ավելի քան 200 տարի անց էլ ջրանցույցը ծանրաբեռնված կերպով օգտագործվում է և հանդիսանում է Մեծ Բրիտանիայի ջրանցքային ցանցի առավել բանուկ հատվածներից մեկը, որտեղով ամեն տարի անցնում է շուրջ 15 000 նավակ[9][10]։
Ջրանցույցը Մեծ Բրիտանիայում պաշտոնապես գրանցված է որպես առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացնող կառույց՝ Grade I listed building[11]: