From Wikipedia, the free encyclopedia
Վիդալ դե լա Բլանշ (հունվարի 22, 1845[3][4][5][…], Pézenas, Էրո - ապրիլի 5, 1918[6][3][7][…], Լա-Սեն-սյուր-Մեր, Վար), ֆրանսիացի աշխարհագետ, քաղաքական աշխարհագրության մարդաբանական ուղղության հիմնադիրներից։
Վիդալ դե լա Բլանշ Vidal de la Blache | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22,1845 |
Ծննդավայր | Էրո (դեպարտամենտ), Ֆրանսիա |
Մահացել է | ապրիլի 5,1918 |
Մահվան վայր | Վար (դեպարտամենտ) Ֆրանսիա |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | Ֆրանսիացի Ֆրանսիա |
Կրթություն | French School at Athens?, Շարլեմաժ լիցե և Բարձրագույն նորմալ դպրոց (1866)[1] |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և քարտեզագիր |
Աշխատավայր | Փարիզի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և French School at Athens?[2] |
Երեխաներ | Joseph Vidal de La Blache? |
Paul Vidal de La Blache Վիքիպահեստում |
Բլանշը սկզբնական շրջանում հրապուրվում է Ֆ. Ռատցելի քաղաքական աշխարհագրությամբ, սակայն իր հայեցակարգում քննադատում է գերմանական աշխարհաքաղաքագետների մի շարք հիմնադրույթներ, հիմնավորում հողի տեսությունը։ Բլանշը աշխարհաքաղաքականության մարդաբանական տեսությունը, որի կենտրոնում մարդն է, ստացավ պոսիբիլականաթյուն անվանումը։ Այն հակադրվում է «մեծ տարածությունների տեսությանը»։ Այդ գիտական դիմակայությանը հարևան երկների (Ֆրանսիա, Գերմանիա) միջև դարերով կուտակված հակասությունների արտացոլումն էր։ Վերլուծելով Ֆրանսիայի և Գերմանիայի աշխարհաքաղաքական մրցակցության, մասնավորապես, էլզասի և Լոթարինգիայի հիմնախնդիրները, Բլանշն առաջարկում է այդ հարուստ տարածքը հակամարտության շրջանից վերածել համագործակցության շրջանի։ Ըստ էության Բլանշը ստեղծեց ֆրանս-գերմանական, իսկ այնուհետև եվրոպական աշխարհաքաղաքական տարածաշրջանի պատմական մոդել։ Բլանշը հրաժարվում է աշխարհագրական դետերմինիզմից, կարևորում մարդու կամքն ու նախաձեռնելու ունակությունը, պնդում, որ մարդուն նույնպես պետք է դիտել որպես աշխարհագրական գործոն։ Ընդ որում, այդ ակտիվ սուբյեկտը մեկուսացված չէ, գործում է բնական համակարգերի շրջանակներում։
Բլանշի տեսության հիմնական տարրը «քաղաքականությունների լոկալ զարգացման» հասկացությունն է։ Քաղաքակրթության հիմքը՝ առանձին օջախները, ձևավորվում են հյուսիսային կիսագնդում, այնուհետև փոխգործունեության արդյունքում գրավում են նոր տարածքներ՝ Միջերկրական ծովից մինչև Չինաստան։ Բլանշը կարևորում է հաղորդակցության ուղիների դերը, պնդում, որ ապագայում դրանց զարգացման և քաղաքակրթության առանձին օջախների ակտիվ փոխգործունեության դեպքում հնարավոր է ստեղծել համաշխարհային պետություն։
Ուշագրավ է նաև նրա այն միտքը, որ ծովային և ցամաքային պետությունների հակասություններն աստիճանաբար կհաղթահարվեն և կձևավորվեն սկզբունքորեն նոր հարաբերություններ։ Պետությունն իր ընդհանրությունը, միասնականությունը, նմանությունը, կեցության գլխավոր տարրերի համատեղելիությունը գիտակցող առանձին բջիջների, հանրույթների գործունեության արդյունք է։ Ելնելով նշվածից, Բլանշը ինքնատիպ մեկնաբանություն է տալիս նաև պետության սահմանների հիմնախնդրին։ Սահմանը կենդանի, գիտակցական երևույթ է և պայմանավորված չէ պետության «արտաքին» շրջանակներով կամ ֆիզիկական և աշխարհագրական գործոններով։ Հիմնական երկերն են՝ «Ֆրանսիայի աշխարհագրական նկարագիրը» (1903), «Արևելյան Ֆրանսիա» (1919)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.