From Wikipedia, the free encyclopedia
Պյոտր Իվանովսկի (ռուս.՝ Пётр Иванович Ивановский, մայիսի 24, 1906, Q4326159?, Q4466037?, Նևելսկի շրջան, ԽՍՀՄ - հոկտեմբերի 12, 1958, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ և մանկավարժ, Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Պյոտր Իվանովսկի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1906 |
Ծննդավայր | Q4326159?, Q4466037?, Նևելսկի շրջան, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 12, 1958 (52 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Պյոտր Իվանովսկին ծնվել է 1906 թվականի մայիսի 24-ին Նովոհովանսկ գյուղակում (այժմ` Պսկովի մարզի Նևելսկի շրջանում)։ 1929-1937 թվականներին սովորել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում` Դմիտրի Կարդովսկու, Միխայիլ Բերնշտեյնի և Վասիլի Շուխաևի մոտ։ 1937 թվականին ավարտել է ինստիտուտը` գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Պարտիզանի հուղարկավորությունը»[1] նկարը։ Ինստիտուտն ավարտելուց հետո 1937 թվականից դասավանդել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ 1939-1941 թվականներին միաժամանակ սովորել է ասպիրանտուրայում։ Պատերազմի սկսումից հետո մինչև 1942 թվականը մնացել է Լենինգրադում։ 1942 թվականին տարահանվել է Կիրով։ Պատերազմից հետո 1945 թվականին վերադառնում է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության լենինգրադյան ինստիտուտի իր ուսուցչական աշխատանքին։ Միաժամանակ շարունակել է աշխատանքը ասպիրանտուրայում և 1948 թվականին պաշտպանելով դիսերտացիոն աշխատանքը` «Ֆելիքս Ձերժինսկինը անապաստանների կողքին» նկարը, նրան շնորհվել է արվեստագիտության որակավորված թեկնածուի կոչում[2]։
1937 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նկարել է ժանրային և պատմական նկարներ, բնանկարներ և դիմանկարներ։ «Միխայիլ Կալինինի ելույթը աշխատավորների առջև Ֆինլանդական կայարանում` Պետրոգրադում. 1917 թվական» (1939 թվական), «Ընդհանուր գործադուլը Դոնի Ռոստովում. 1902 թվական» (1940 թվական), «Նևա» (1941 թվական), «Մեզ համար վրեժ լուծել»[3] (1943 թվական), «Փախստականները» (1945 թվական), «Գիշերային», «Խարույկի մոտ»[4] (երկուսն էլ` 1950 թվական), «Ղրիմ. Ձորակը», «Ղրիմ. Ճանապարհը»[5] (երկուսն էլ` 1953 թվական), «Բարձունքների ճանապարհը»[6] (1956 թվական), «Անապա. Քարերը», «Բարձունքների ճանապարհը»[4] (երկուսն էլ` 1958 թվական) և այլ նկարների հեղինակ է։ Անհատական ցուցահանդեսները անց են կացվել 1977 թվականին Լենինգրադում և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թանգարանում։ 1945-1958 թվականներին դասավանդել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Կերպարվեստի և գեղարվեստական կրթության հարցերով մի շարք հոդվածների հեղինակ է։
Մահացել է 1958 թվականի հոկտեմբերի 12-ին Լենինգրադում` 53 տարեկան հասակում։
Պյոտր Իվանովսկու ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի և արտասահմանյան երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.