Պղնձի հիմնային կարբոնատ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Պղնձի հիմնային կարբոնատ, աղերի դասին պատկանող քիմիական միացություն, ավելի ճշգրիտ անվանումը պղնձի (II) հիդրօքսոկարբոնատ։ Իոնական միացություն բաղկացած պղնձի Cu2+, կարբոնատ CO32- և հիդրօքսիլ OH- իոններից։ Անվանումը համապատասխանում է ավելի շուտ Cu
2CO
3(OH)2 բանաձևին։ Կանաչ բյուրեղային պինդ նյութ, բնության մեջ հանդիպում է մալաքիտ միներալի ձևով։ Հնագույն ժամանակներից օգտագործվել է որպես գունանյութ և մինչև հիմա օգտագործվում է գեղանկարիչների ներկերում կանաչ գույնի տարբեր երանգներով։
Պղնձի հիմնային կարբոնատ | |
---|---|
Պղնձի հիմնային կարբոնատ փոշի վիճակում | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | Պղնձի հիդրօքսոկարբոնատ |
Քիմիական բանաձև | (CuOH)2CO3 |
Ռացիոնալ բանաձև | CH2Cu2O5 |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | պինդ |
Մոլային զանգված | 222 գ/մոլ |
Խտություն | 4 գ/սմ³ |
Ջերմային հատկություններ | |
Հալման ջերմաստիճան | 200 °C |
Կազմալուծման ջերմաստիճան | 200 °C[1] |
Եռման ջերմաստիճան | 290 °C |
Քիմիական հատկություններ | |
Բյուրեղային կառուցվածք | Մոնոցիկլիկ բյուրեղային համակարգ[1] |
Դասակարգում | |
CAS համար | 12069-69-1 |
PubChem | 25503 |
EINECS համար | 235-113-6 |
SMILES | C(=O)([O-])[O-].[OH-].[OH-].[Cu+2].[Cu+2] |
ЕС | 235-113-6 |
ChEBI | 23796, 21169812 |
Թունավորություն | |
Թունավորություն | թունավոր չի |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Երբեմն այս անվանումն օգտագործվում է Cu
3(CO
3)2(OH)2 նյութի համար, որը կապույտ գույնի պինդ բյուրեղային նյութ է, հայտնի որպես ազուրիտ միներալ։ Այն նույնպես օգտագործվել է որպես գունանյութ, երբեմն «լեռնային կապույտ» կամ «կապույտ կանաչ» անուններով։ Ինչպես մալաքիտը, այնպես էլ ազուրիտը կարելի է հայտնաբերել արույրի, բրոնզի ու պղնձի հողմահարված կանաչ փառանման գոյացության մեջ։ Միջավայրից կախված փառի բաղադրությունը կարող է փոփոխվել, ծովի ջրի միջավայրում կարող է ի հայտ գալ պղնձի հիմնային քլորիդ, քաղաքային միջավայրում կարող են ներկա գտնվել հիմնային սուլֆատներ[2]։
Այս միացությանը հաճախ սխալ անվանում են տալիս նույնիսկ քիմիական հոդվածներում, այն է «պղնձի կարբոնատ», բայց իսկական պղնձի (II) կարբոնատը CuCO3 բնության մեջ չի հանդիպում[3], այն քայքայվում է ջրի և խոնավության պայմաններում և սինթեզվել է միայն 1973 թվականին բարձր ջերմաստիճանային ու ճնշման ռեժիմում[4]։