Ֆտորաջրածնական թթու, ֆտորաջրածնի (HF) ջրային լուծույթը այլ անվանումը` պլավիկյան թթու[1]։

Արագ փաստեր Ֆտորաջրածնական թթու, Քիմիական բանաձև ...
Ֆտորաջրածնական թթու
Քիմիական բանաձևHF
Մոլային զանգված3,3E−26 կիլոգրամ գ/մոլ
Հալման ջերմաստիճան−44 °C °C
Եռման ջերմաստիճան85,8 °C °C
Քիմիական հատկություններ
pKa3,17
Դասակարգում
CAS համար7664-39-3
PubChem16211014, 14917
SMILESF
RTECSMW7875000
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Փակել

Համեմատաբար թույլ թթու է։ Առաջացնում է ազեոտրոպ խառնուրդ, որը պարունակում է 38,26% HF։ Եռման ջերմաստիճանը՝ 112.5 °C, խտությունը՝ 1138 կգ/մ3։ Օքսիդների, հիմքերի, կարբոնատների և այլ նյութերի հետ առաջացնում է ֆտորիդներ։

Օգտագործվում է որպես լուծիչ, ապակու կետագծման, մետաղյա ձուլվածքից ավազի հեռացման համար, ինչպես նաև մի շարք մետաղների կորզման տեխնոլոգիայում, մասնավորապես ալյումինի արտադրությունում։

Ֆտորաջրածնական թթուն դասվում է թունավոր նյութերի դասին, ունի թույլ թմրամիջոցային ներգործություն, օրգանիզմում հայտնվելու դեպքում կարող է առաջացնել արյան, նյութափոխանակության օրգանների թունավորում, նաև կարող է վնասել թոքերը։ Դասվում է շրջակա միջավայրի համար երկրորդ կարգի վտանգավոր նյութերի մեջ[2]։ Խիտ պլավիկյան թթուն (ավելի քան 60 % HF) կարող է պահպանվել և տեղափոխվել երկաթյա տարաների մեջ, ապակին կարող է քայքայել։ Լաբորատոր պայմաններում պահպանվում է թեֆլոնե, պոլիէթիլենային և այլ պլաստմասսե տարաներով։

Պլավիկյան թթուի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ).

Մանրամասն տեղեկատվություն Տեսակ, ՍԹԿ-ի մաքսիմում արժեքը (ՍԹԿմ. պ.) ...
ՏեսակՍԹԿ-ի մաքսիմում արժեքը (ՍԹԿմ. պ.)ՍԹԿ միջին օրական (ՍԹԿմ. օր.)
ՍԹԿ-ն աշխատանքային միջավայրի օդում, մգ/մ³ (ֆտորի հաշվարկով)0,50,1
ՍԹԿ-ն մթնոլորտում, մգ/մ³ (ֆտորի հաշվարկով)0,020,005
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.