![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/aa/Brenztraubens%25C3%25A4ure.svg/langhy-640px-Brenztraubens%25C3%25A4ure.svg.png&w=640&q=50)
Պիրոխաղողաթթու
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Պիրոխաղողաթթու a-կետոպրոպիոնաթթու, СН3СОСООН, սուր հոտով անգույն հեղուկ է։
Արագ փաստեր Պիրոխաղողաթթու, Քիմիական բանաձև ...
Պիրոխաղողաթթու | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₃H₄O₃ |
Մոլային զանգված | 1,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,25 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 11,8 °C և 11,5 °C[2] °C |
Եռման ջերմաստիճան | 165 °C °C |
Քիմիական հատկություններ | |
pKa | 2,5 ± 0,01[3] |
Դասակարգում | |
CAS համար | 127-17-3 |
PubChem | 1060 |
EINECS համար | 204-824-3 |
SMILES | CC(=O)C(=O)O |
ЕС | 204-824-3 |
ChEBI | 1031 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Փակել
Ցանկացած հարաբերությամբ խառնվում է ջրի, էթիլ սպիրտի և եթերի հետ։ Հալման ջերմաստիճանը 13,6 °С է, եռմանը՝ 165 °С։ Ունի կետոններին և կարբոնաթթուներին բնորոշ քիմիական հատկություններ։ Պարունակվում է բոլոր օրգանիզմների բջիջներում, ճարպերի, ածխաջրերի և սպիտակուցների փոխանակության կարևորագույն միջանկյալ նյութ է։
Նյութափոխանակության որոշ խանգարումների (օրինակ, B1 ավիտամինոզի) դեպքում պիրոխաղողաթթվի քանակն օրգանիզմում ավելանում է։