From Wikipedia, the free encyclopedia
Պին Սին (չինարեն՝ 冰心, հոկտեմբերի 5, 1900[1][2], Gulou District, Չինաստան - փետրվարի 28, 1999[1][2], Պեկին, Չինաստան և Պեկին, Չինաստան), իրական անունը՝ Սիե Ուանյին (谢婉莹), չին ժամանակակից գրող։ Ծնվել է Ֆուծիեն (福建) նահանգի Ֆուճոուի (福州) Չանլը (长乐) ավանում (ներկայիս՝ Ֆուճոու նահանգի Չանլը թաղամաս)։ Գրական կեղծանուն Պին Սինը վերցված է Ուան Չանլինի (王昌龄, չին պոե
Պին Սին | |
---|---|
Ծննդյան անուն | չինարեն՝ 谢婉莹 |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1900[1][2] |
Ծննդավայր | Gulou District, Չինաստան |
Վախճանվել է | փետրվարի 28, 1999[1][2] (98 տարեկան) |
Վախճանի վայր | Պեկին, Չինաստան կամ Պեկին, Չինաստան |
Գերեզման | Պեկին |
Մասնագիտություն | թարգմանչուհի, բանաստեղծուհի և գրող |
Ազգություն | հան |
Քաղաքացիություն | Չինաստան և Չինաստանի Հանրապետություն |
Կրթություն | Fujian Women's Normal School?, Bridgeman Girls' School?, Yenching University? և Ուելսլի քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | A Maze of Stars?, Spring Water? և Q10952474? |
Կուսակցություն | China Association for Promoting Democracy? |
Աշխատավայր | Տոկիոյի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Wu Wenzao? |
Զավակներ | Wu Qing?, Wu Ping? և Wu Bing? |
Bing Xin Վիքիպահեստում |
տ) «Հրաժեշտ Ֆուրոն աշտարակում» (芙蓉楼送辛渐) ստեղծագործության մեջ եղած «Սառցե սիրտը նեֆրիտե թեյամանում» նախադասությունից։ Պին Սինը թարգմանաբար նշանակում է սառցե սիրտ։
Պին Սինը ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 5-ին Ֆուճոու քաղաքի Կուլոու (鼓楼) թաղամասի Յան Ցիաոտուն փողոցում, քրիստոնյաների ընտանիքում[3][4]։ Տունը, որտեղ ծնվել է Պին Սինը, Լին Ծյուեմինի (林觉民, 1887-1911 թվականներ, 1911 թվականի ապրիլի 23-ի Հուանգգանի ապստամբության 72 հերոսներից մեկը ) նախկին բնակավայրն է եղել, Պին Սինի պապը՝ Սիե Լուանընը (谢銮恩), տունը գնել է Լին Ծյուեմինի ընտանիքից։
1911 թվականին Պին Սինն մասնակցել է Ֆուճոուի՝ կանանց մանկավարժական կրթարանի նախապատրաստական կուրսերին։
1913 թվականին հոր հետ տեղափոխվել է Պեկին։ Հայրը՝ Սիե Պաոճանը (谢葆璋) Պեկինում աշխատել է որպես գլխավոր նախարար Չինաստանի Հանրապետության ռազմածովային նախարարությունում։ 1914 թվականին Պին Սինը սովորել է Պեկինի եկեղեցական դպրոցում, որը հիմնադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների եկեղեցիների միաբանության շնորհիվ։ 1918 թվականին ընդունվել է Օրիորդաց համալսարան (协和女子大学), որտեղ ուսումնասիրել է բնագիտական առարկաներ։ Ի սկզբանե ցանկացել է դառնալ բժիշկ, սակայն մայիսյան 4-ի հեղափոխության ընթացքում մտափոխվում է և սկսում սովորել գրականության ֆակուլտետում։ Ընտրվել է ուսանողական միության քարտուղար և մասնակցել ուսանողական շարժմանը, այս ընթացքում գրել է որոշ ստեղծագործություններ, օրինակ՝ «Այս մարդը միայնակ է իր սգի մեջ» (斯人独憔悴) աշխատանքը, «Աստղերը» (繁星), «Գարնանային ջրեր» (春水) բանաստեղծությունների ժողովածուն, «Մարդ, որը գերազանցում էր մյուսներին» (超人) պատմվածքների ժողովածուն։
1921 թվականին միացել է Մաո Տունի, Ճըն Ճընտուոյի (郑振铎, 1898 -1958 թվականներ, չին գրող, պոետ) ստեղծած Գրականության ուսումնասիրության միությանը, ջանասիրաբար աշխատել է մեկ նպատակի համար, այն է արվեստում առաջնային է լինել «մարդկանց համար», տպագրել է «Մարդ, որը գերազանցում էր մյուսներին» (超人) պատմվածքների ժողովածուն և «Աստղերը» (繁星) բանաստեղծությունների ժողովածուն։ 1922 թվականին հրապարակել է նաև «Գարնանային ջրեր» (春水) բանաստեղծությունների ժողովածուն։
1923 թվականին Յենծինի համալսարանն (燕京大学, ձևավորվել է Օրիորդաց և այլ եկեղեցական համալսարանների միավորումից) ավարտելուց հետո գնացել է Բոստոնի Ուեյսլի ուսումնարան (Սոն Մեյլինը (宋美龄, 1897-2003 թվականներ, չին քաղաքական գործիչ) ևս այստեղ է սովորել), որտեղ սովորել է անգլիական գրականություն։ Իր ճամփորդությունների և արտասահմանյան մշակույթում ապրելու փորձի մասին գրել է արձակ ստեղծագործություններ և ուղարկել Չինաստան՝ տպագրության համար։ Ժողովածուն լույս է տեսել «Փոքրիկ ընթերցողներին» (寄小读者) վերնագրով, որը մանկագրություն է։ 1926 թվականին մագիստրոսի կոչում ստանալուց հետո Պին Սինը վերադարձել է Չինաստան և դասավանդել է Յենծինի համալսարանում (燕京大学) և Ցինխուայի համալսարանի արվեստի և գիտության կանանց բաժնում։
1929 թվականից մինչ 1933 թվականը գրել է «Վերադարձը դեպի հարավ» (南归) և «Տոն Արը» (冬儿姑娘)։ Նաև թարգմանել է լիբանանցի գրող Ջեբրան Խալիլ Ջեբրանի «Մարգարեն» (先知)։ 1933 թվականին գրված «Հյուրասենյակը» (我们太太的客厅) ստեղծագործության մեջ կասկածի տակ են դրել, որ այլ անվան տակ ներկայացվել է Լին Խուեյյինը (林徽因, 1904-1955 թվականներ, չին բանաստեղծուհի, ճարտարապետ, համարվել է Չինաստանի ամենագեղեեցիկ կանանցից մեկը), որն էլ պատճառ է դարձել դատական գործի հարուցման։
Հակաճապոնական պատերազմի ժամանակ Չոնցինում տղամարդու անվան տակ գրել է «Կանանց մասին» ստեղծագործությունը։
Հակաճապոնական պատերազմի հաղթանակից հետո մեկնել է Ճապոնիա, 1949-1951 թվականներին Տոկիոյի համալսարանում դասավանդել է չինական նոր գրականություն, ինչպես նաև չինական նոր գրականության պատմություն։
1951 թվականին Չինաստան վերադառնալուց հետո, բացի այն, որ շարունակում էր իրեն նվիրել գրական ստեղծագործություններին, նաև ակտիվորեն մասնակցում էր տարբեր հասարակական գործունեությունների, ժողովրդավարության խթանման Չինաստանի ասոցիացիայի Կենտրոնական կոմիտեի նախկին նախագահն էր, Չինաստանի գարականության և արվեստի ասոցիացիայի փոխնախագահը, չին գրողների միության անդամ, խորհրդատու, Չինաստանի թարգմանիչների միության անդամ։
Մշակութային հեղափոխությունը մեծ ազդեցություն է ունեցել Պին Սինի վրա։ 1966 թվականի օգոստոսի 27-ին Պեկինի օտարերկրյա լեզուների համալսարանի ուսանողները Սիեների տանը գտել են մեծ քանակությամբ անօրինական պահված ֆոեդալական հին իրեր, գրքեր, ինչպես նաև նամակներ Սոն Մեյլինի (宋美龄, 1897-2003 թվականներ, չին քաղաքական գործիչ) հետ։ Պարզվում է, որ Պին Սինի ամուսինը 1950-ականներին Չինաստան վերադառնալուց հետո անհայտ իրեր է ստացել արտասահմանից։ Պին Սինն ասել է, որ դա այն ֆինանսավորումն էր, որ իր ամուսինը ստացել է Խաղաղօվկիանոսյան միջազգային ընկերությունից։ 1966 թվականի սեպտեմբերի 6-ին Պեկինի օտարերկյա լեզուների համալսարանի ուսանողները բացել են ցուցահանդես, որտեղ ներկայացված էին իրեր, ինչպես օրինակ՝ ցիպաո, կաշվե կոշիկներ, ժամացույցներ, թանկարժեք զարդեր, դոլարներ և այլն, և կար փայտե ցուցանակ, որի վրա գրված էր․ «Բուրժուազիայի սևամորթ գրող, ում կնքահայրը Ջոն Ստյուարտն է (1876-1962 թվականներ, ամերիկացի միսիոներ, դեսպան, կյանքի մեծ մասն անցկացրել է Չինաստանում)»։ Ցուցահանդեսը տևել է առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 5-ը, իսկ Սիեն հրապարակավ հարցաքննվել է, սակայն հետևելով Ճոու Ընլայի հրահանգներին՝ ոչինչ չի ասել։
1970 թվականի սկզբին 70 տարեկան Պին Սինին իր պաշտոնից զրկեցին, ուղարկեցին Խուպեյ նահանգի Սիեննին (咸宁) քաղաք հանրօգուտ աշխատանք տանելու համար՝ որպես պատիժ։ Երբ 1972 թվականին Ամերիկայի նախագահ Ռիչարդ Նիքսոնը գնացել էր Չինաստան, Պին Սինն ու իր ամուսինն արդեն վերադարձել էին Պեկին։ Այս ընթացքում Պին Սինը համագործակցելով Ու Ուընծաոյի և Ֆեյ Սիաոթոնի (费孝通) հետ, թարգմանում էր «Համաշխարհային պատմության հիմնական գծերը», «Համաշխարհային պատմությունը» և այլ գործեր։ Պին Սինը «Դարի տպավորություն» (世纪印象) հոդվածում գրել է․ «Վերջին իննսուն տարում ես ամբողջ սրտով սիրել եմ իմ հայրենիքը, ժողովրդին, իմ սերն ամուր է ու հաստատ»։
1994 թվականի սեպտեմբերին տեղափոխվել է Պեկինի հիվանդանոց՝ սրտի թույլ աշխատանքի պատճառով, չնայած նրան, որ հոսպպիտալացվել էր, շարունակում էր հոգալ հասարակության մասին։ 1998 թվականի ջրհեղեղի մասին լուրն իմանալուց անմիջապես հետո 2000 յուեն օգնություն է ցուցաբերել, ավելի ուշ, երբ իմացել է աղետի լրջության աստիճանը, ևս 10000 յուեն է նվիրաբերել աղետի գոտուն։ 1999 թվականի փետրվարի 13-ին Պին Սինի վիճակը կտրուկ վատանում է։ Սին Պինը մահացել է նույն թվականի փետրվարի 28-ի երեկոյան ժամը 9-ին Պեկինի հիվանդանոցում, 98 տարեկան հասակում։
1933 թվականի սեեպտեմբերին Պին Սինը հրատարակեց իր «Հյուրասենյակը»։ Պատմվածքում նկարագրվում է սին և խորամանկ «կնոջ» մի կերպար, որը գործ ունի բոլոր տեսակի տղամարդկանց հետ։ Այն ժամանակ կարծում էին, որ այս կնոջ կերպարի ներքո Պին Սինը ակնարկել է Լին Խուեյյինին (林徽因)։ Պատմվածքում նկարագրվում է հերոսուհու և նրա ամուսնու պատմությունը, նույնիսկ հերոսուհու երեք-չորս տարեկան երեխան անկասկած հուշում է, որ պատմությունը Լին Խուեյյինի մասին է։
Պին Սինը հետագայում պնդել է, որ իր այս ստեղծագործությունը ոչ թե Լին Խուեյյինի, այլ Լիու Սիաոմանի մասին է[11]։
1940 թվականի աշնանը Պին Սինին առաջարկել են Սուն Մեյլինգին միանալ «Կանանց ղեկավարման կոմիտեին»՝ մոբիլիզացնելու կանանց հակաճապոնական պատերազմի համար։ Պին Սինը Սոն Մեյլինի (宋美龄) առաջարկով տեղափոխվել է Չոնցին։
Բենզինի սակավության պատճառով մեծ թվով մարդկանց արգելվում էր տեղափոխվել, իսկ Պին Սինը կարողացավ իր կահույքը տեղափոխել հակապատերազմական բեռնատարով[12]։
Հակաճապոնական պատերազմի ավարտից հետո Պին Սինի ընտանիքը ապրել է Ճապոնիայում և իր ստեղծագործություններում հաճախ կարելի է հանդիպել գովասանքի՝ ուղղված Չինաստանի Հանրապետության առաջին տիկնոջը՝ Սոն Մեյլինին։
Գոմինդանի և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև ուշ քաղաքացիական պատերազմում Գոմինդանի կողմից ռազմական պարտությունից հետո տեղի ունեցավ քաղաքական անկում։ Պին Սինը սկսեց հրապարակել Չինաստանի կոմունիստական կուսակցությանը գովերգող հոդվածներ, իսկ Գոմինդանի և Կոմունիստական կուսակցության միջև քաղաքացիական պատերազմից հետո Պին Սինը վերածվեց գրողի, որն աջակցում էր կոմունիստական կառավարությանը։
Իր կյանքի վերջին տարիներին Պին Սինն ամեն կերպ փորձում էր թաքցնել իր մտերիմ և ընկերական հարաբերությունները Ծիան Ծիեշըի (蒋介石) և Սոն Մեյլինի հետ[13][14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.