Պինտուրիկիո կամ Պինտուրիքիո (իտալ.՝ Pinturicchio, փաստացի՝ Բերնարդինո դի Բետո (կամ դի Բենեդետո) դի Բյաջո, Bernardino di Betto di Biagio, 1454[1][2][3][…], Պերուջա, Իտալիա[2][1][3] - դեկտեմբերի 11, 1513(1513-12-11)[4][5][6][…], Սիենա, Տոսկանա, Իտալիա[2][1]), Վերածննդի շրջանի իտալացի գեղանկարիչ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պինտուրիկիո (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Պինտուրիկիո, Ի ծնե ...
Պինտուրիկիո
Thumb
ինքնադիմանկար
Ի ծնեBernardino di Betto di Biagio
Ծնվել է1454[1][2][3][…]
ԾննդավայրՊերուջա, Իտալիա[2][1][3]
Վախճանվել էդեկտեմբերի 11, 1513(1513-12-11)[4][5][6][…]
Մահվան վայրՍիենա, Տոսկանա, Իտալիա[2][1]
ՔաղաքացիությունQ25934646?
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտություննկարիչ, մանրանկարիչ և գծանկարիչ
ՈճՎերածնունդ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներQ3612411?, Chapel of the Bishop Eroli?, Crucifixion between Sts. Jerome and Christopher? և Piccolomini Library?
Ակտիվ շրջան1937 - 1513
ՈւսուցիչՊերուջինո
Ներշնչվել էՊերուջինո
 Pinturicchio Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Thumb
«Տղայի դիմանակար», Դրեզդենի պատկերասրահ, մոտ 1500 թվական

Կվատրեչենտոյի ումրայի դպրոցի ներկայացուցիչ է։ Սովորել է Ֆիորենցո դի Լորենցոյի մոտ, հետո Ռաֆայելի, որին հետագայում օգնել է Սիքստինյան կապելլայի նկարազարդման գործում, հետ Պիետրո Պերուջինոյի մոտ։ Որոշ տեղեկություններ կան, որ սովորել է նաև Բենեդետտո Կապորալիի մոտ։ Կրել է Պերուջինոյի ուսուցիչ Բենեդետտո Բոֆիլիի ազդեցությունը։ Հասուն վարպետ դառնալով Պինտուրիկիոն հրաժարվեց Պերուջինոյի որոշ սկզբունքներից, հիմնականում՝ ֆիգուրների միակերպությունից, որով ավելի մոտեցավ Բոտիչելլիի արվեստին[7]։

Աշխատել է Իտալիայի մի շարք քաղաքներում՝ Պերուջա, Հռոմ, Օրվիետո, Սպոլետո, Սիենա։ Հիմնական գործերից են՝ Սանտա մարիա դել Պոպոլո եկեղեցու, Բորջիաների տան և Սիենայի տաճարի Պիկոլոմինիի գրադարանի ֆրեսկոները։ Նրա գործերում հաճախ հանդիպում են բուսական և ճարտարապետական նախշեր։ Հաստոցային գործերից առավել հայտնին Դրեզդենի պատկերասրահում ցուցադրվող «Տղայի դիմանկար» աշխատանքն է։

Գնահատականը

Ջորջո Վազարին բացասական է գնահատում Պինտուրիկիոյի արվեստը, համարելով նրա փառքը ոչ արժանի։ Բացի այդ կենսագիրը մեղադրում է նկարչին՝ պատվիրատուների ցանկությունները անպայման կատարելուն ձգտելու համար։

Ալեքսանդր Բենուան նշում է նկարչի գործերի առավել դեկորատիվությունը։ Գտնում է, որ ֆրեսկոները դատարկ ու միամիտ և պայմանական գործեր են։ Հիմնական ազդեցությունը և հմայքը առաջանում է վառ գույներից, ոսկու և զարդանախշերի առատությունից, որոնցով նկարիչը սիրում է իր սյուժեները լրացնել[8]։

Հետաքրքիր

Ֆուտբոլային մագնատ և երկրպագու Անելիի թեթև ձեռքով, Պինտուրիկիո մականունը ստացել է իտալական ֆուտբոլի աստղ Ալեսանդրո Դել Պիեռոն։ Անելիին Դել Պիերոյին և նրա ավագ ընկեր Ռոբերտո Բաջոյի հարաբերությունները նմանեցրել է Պինտուրիկիոյի և Պերուջինոյի՝ աշակերտի և ուսուցչի հարաբերություններին։

Աշխատանքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.