Պիթեաս
From Wikipedia, the free encyclopedia
Պիթեաս Մասալիացի (/ˈpɪθiəs/; հին հունարեն՝ Πυθέας ὁ Μασσαλιώτης Pythéas ho Massaliōtēs; լատիներեն՝ Pytheas Massiliensis, մոտ մ. թ. ա. 359, Massalia, Ֆրանսիա - մոտ մ. թ. ա. 289)[1], հին հույն աշխարհագրագետ, աստղագետ, հետազոտող-գիտնական, ծնունդով՝ հինհունական Մասալիա գաղութից (ներկայիս ֆրանսիական Մարսելից)[2][3]: Մեր թվականությունից առաջ մոտավորապես 325 թվականին գիտահետազոտական ճամփորդություն է կատարել հյուսիսարևելյան Եվրոպայով, սակայն այդ մասին նրա պատրաստած շարադրանքը, որ լայնորեն տարածված է եղել անտիկ ժամանակներում, չի պահպանվել և հայտնի է միայն այլ հեղինակների վկայակոչումների, հիշատակումների շնորհիվ[4]։ Այդ ճամփորդության ընթացքում նա այցելել է այժմյան Մեծ Բրիտանիա և Իռլանդիա, եղել է առաջին գիտնական այցելուն, որ տեսել ու նկարագրել է Արկտիկան, բևեռային սառույցները, կելտական ու գերմանական ցեղերի կենսակերպը։ Տեսականորեն պատկերացրել ու նկարագրել է հավերժական ձյունի ու խավարի երկիրը (the country of the Hyperboreans), սառուցյալ գոտին և այն գոտիները, որտեղ ամռանը գիշերները չափազանց կարճ են, ու արևը գրեթե մայր չի մտնում։
Պիթեաս հին հունարեն՝ Πυθέας | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 359 Massalia, Ֆրանսիա |
Մահացել է | մոտ մ. թ. ա. 289 |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և աստղագետ |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Pytheas Վիքիպահեստում |
Պիթեասն է գիտություն ներմուծել աշխարհագրական ևս մեկ պատկերացման՝ ծայրհյուսիսային կետի՝ Տուլե կղզու գաղափարը։ Նա առաջիններից մեկն է եղել, ով գտել է, որ մակընթացությունների ու տեղատվությունների պատճառը լուսինն է։