From Wikipedia, the free encyclopedia
Պետերգոֆի պալատ (ռուս.՝ Петерго́ф), Սանկտ Պետերբուրգի Պետերգոֆ արվարձանում գտնվող պալատների և այգիների համալիր։ Հիմնվել և կառուցվել է Պետրոս I-ի և ճարտարապետ Ժան-Բատիստ Լեբլոնի կողմից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դասվել է համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Այն երբեմն անվանվում է ռուսական Վերսալ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | palace complex? և բնության հատուկ պահպանվող տարածք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Պետերգոֆ և Սանկտ Պետերբուրգ |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն, կլասիցիզմ, Նեոգոթիկա և նեոբարոկկո |
Մակերես | 640,1 հեկտար |
Մասն է | Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոն և The Palace and Park Ensembles of the Town of Peterhof and its? |
Սեփականատեր | Peterhof Museal Reserve? |
Հիմնադրված է | 1711 |
Հիմնադիր | Պետրոս I |
Ճարտարապետ | Jean-Baptiste Alexandre Le Blond? |
Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Պաշտոնական կայք |
Առաջին անգամ Պետերհոֆը՝ որպես Պետրոսի I-ի բազմաթիվ նախագծերից մեկը, հիշատակվում է 1705 թվականին։ Կառուցումը սկսվում է 1712 թվականին, իսկ 1714 թվականին ավարտվում է մեծ պալատի կառուցումը։ 1715 թվականին Պետրոս I-ը որոշում է կառուցել ֆրանսիական Վերսալի նման պալատների և այգիների միություն։ Տարածքի բարձր դիրքի պատճառով շատրվանների կառուցումը շատ դժվարացավ, քանի որ ջուրը բարձրացնելու համար մեծ աշխատանք էր պահանջվում, սակայն Պետրոս I-ի կամքին հակառակ ոչ ոք չէր կարող գնալ։
Կայսեր կառավարումից հետո հետագա կայսրերն ու կայսրուհիները Պետերհոֆը ավելի էին շքեղացնում։ 1918 թվականի հեղափոխությունից հետո Պետերհոֆը վերածվեց թանգարանի։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքը մեծ վնասներ է հասցրել պալատին։ Գողացվել են նաև մի շարք իրեր և արձաններ։ 1945 թվականից հետո այն սկսել են վերանորոգել։ 1947 թվականին Սամսոնի շատրվանը նորից սկսեց աշխատել։
Վերին այգին կառուցվել է դեռ Պետրոս I-ի կառավարման տարիներին։ Կայսրը հայտնի էր իր պրակտիկ բնավորությամբ, և նա այդ այգում բանջարեղեն էր աճեցնում։ Այգու այժմյան տեսքը հիմնվել է դարի XVIII կեսերին։ Այգում գտնվում են մի քանի շատրվաններ՝
Համարվում է այգու կենտրոնը։ Վերականգնվել է 1949 թվականին
Կառուցվել է 1720 թվականին
Կառուցվել է 1738 թվականին։ Շատրվանի կենտրոնում վիշապի արձան է, իսկ շուրջը չորս լողացող դելֆինների արձաններ։
Այգին մեծ վնասներ է կրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1960-ականներին սկսեցին վերակառուցման աշխատանքները, որոնք ավարտվեցին 1968 թվականին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետերգոֆի պալատ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.