![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Pentobarbital.svg/langhy-640px-Pentobarbital.svg.png&w=640&q=50)
Պենտոբարբիտալ
From Wikipedia, the free encyclopedia
Պենտոբարբիտալ, բարբիտուրատ, բժշկության մեջ օգտագործվում է որպես քնաբեր՝ կալիումի և նատրիումի աղերի տեսքով։ Ամենահայտնի ապրանքային անվանումն է «Նեմբուտալ» (Նեմբուտալ)։ Բարձր լուծելիության պատճառով պենտոբարբիտալը արագ գործող բարբիտուրատ է։
![]() | |
Նույնացուցիչներ | |
CAS համար | 76-74-4 |
PubChem CID | 4737 |
DrugBank | DB00312 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.895 ![]() |
Գերդոզավորման դեպքում, ինչպես մյուս բարբիտուրատները, պենտոբարբիտալը մահվան պատճառ է դառնում շնչառության կանգի։ 2011 թվականից այն ԱՄՆ-ում օգտագործվել է մահացու ներարկման միջոցով մահապատիժ կատարելու համար, սակայն Դանիական Lundbeck ընկերությունը՝ ԱՄՆ-ում դեղամիջոցի արտադրողը եւ մատակարարը, հրաժարվել է այն վաճառել բանտերին եւ ուղղիչ հաստատություններին այդ նպատակով, ինչը դեղամիջոցի փոխարինման անհրաժեշտություն է առաջացրել[1][2]։ Այն օգտագործվում է էվթանազիայի համար, օրինակ, Նիդեռլանդներում[3], Օրեգոնում (ԱՄՆ)[4], Շվեյցարիայում[5]։
Նեմբութալի օգնությամբ 1978 թվականին ինքնասպան է եղել Վլադիմիր Մայակովսկու սիրեցյալ Լիլյա Բրիկը[6][7]։ Ենթադրվում է նաև, որ պենտոբարբիտալի գերդոզավորման արդյունքում 1962 թվականին մահացել է հայտնի դերասանուհի Մերիլին Մոնրոն։