Պեկինի երկրորդ օղակաձև ավտոճանապարհ
From Wikipedia, the free encyclopedia
Պեկինի երկրորդ օղակաձև ավտոճանապարհ ( չինարեն հեշտ. 二环路 , պինին: èr huán lù) — ավտոճանապարհ Պեկինում[1][2][3]։ Համարվում է Պեկինի օղակաձև ավտոճանապարհներից ամենափոքրը։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա և ծառայում է որպես կենտրոնական փողոցների խցանումներից խուսափելու հարմար միջոց։
Երկրորդ օղակաձև ավտոճանապարհը կառուցված է քաղաքի հնագույն պատերը քանդելուց հետո ազատված տեղում, այդ պատճառով էլ ճանապարհի առանձին հատվածներ կրում են բերդի դարպասների անվանումից ծագած անվանումներ։ Ժամանակակից Պեկինի և Հին Պեկինի քարտեզները համեմատությունը թույլ է տալիս ճշգրտել որ ճանապարհը կանգնեցված է եղել կոպիտ ասած ոչ թե այնտեղ ուր պատերն էին, այլ այնտեղ՝ որտեղ եղել է բերդախրամը (ամրության խրամատ)։ Ճանապարհի կառուցումը վերջնականապես ավարտվել է 1980-ական թվականներին։ 1990-ական թվականներին նրանից հեռացված էին լուսացույցները, ինչպես նաև կառուցված են եղել մի քանի բազմամակարդակ խաչմերուկներ։Երկրորդ օղակաձև ավտոճանապարհը առաջին ճանապարհն է Պեկինում, որի վրա ամբողջությամբ բացակայում են լուսացույցները։ 2001թ․-ին ճանապարհը վերակառուցվել է․ ամբողջությամբ փոփոխվել է ճանապարհածածկը, ճանապարհի երկայնքով տնկվել են մեծ քանակով բույսեր։
Երկրորդ օղակաձև ավտոճանապարհի տակով է անցնում Պեկինի մետրոպոլիտենի 2րդ (օղակապտույտ) գիծը, որի կայարանների մեծ մասը գտնվում են ճանապարհի երկու կողմերում։