Պարույր Սևակ
հայ գրականագետ, բանաստեղծ, գրող / From Wikipedia, the free encyclopedia
Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան, հունվարի 24, 1924(1924-01-24), Դաշտամեջ, Հայաստան - հունիսի 17, 1971(1971-06-17)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967, «Անլռելի զանգակատուն» պոեմի համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։ 1969/1971թթ "Եղիցի լույս", իր մահից հետո պաշտոնապես է լույս տեսել։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարույր Սևակ (այլ կիրառումներ)
Պարույր Սևակ | |
---|---|
Ծննդյան անուն | Պարույր Ռաֆայելի Ղազարյան |
Ծնվել է | հունվարի 24, 1924(1924-01-24) |
Ծննդավայր | Դաշտամեջ, Հայաստան |
Վախճանվել է | հունիսի 17, 1971(1971-06-17)[1] (47 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Գրողի առանձնատնից, խնձորի այգուց և թանգարանի շենքից |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, գրականագետ և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1945), Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1955) և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1970) |
Ուշագրավ աշխատանքներ | Անլռելի զանգակատուն |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ, Ավանգարդ, Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն, Գրական թերթ, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և ՀԳՄ |
Պարգևներ | |
Զավակներ | Հրաչ Ղազարյան (1-ին ամուսնություն), Արմեն Ղազարյան, Կորյուն Ղազարյան (2-րդ ամուսնություն) |
Պարույր Սևակ Վիքիքաղվածքում | |
Պարույր Սևակ Վիքիդարանում | |
Paruyr Sevak Վիքիպահեստում |
Պարույր Սևակը դարձել է 1950-1960-ական թվականների հայ պոեզիայի առաջատար դեմքը, որն իր մեջ համատեղել է «հայ և համաշխարհային պոեզիայի նորարարական շունչը՝ որոնումն ուղղելով դեպի գրականության հավերժական Անհայտը, որը Մարդն է՝ իմանալի-բացահայտված, բայց առավել չափով անիմանալի-չբացահայտված՝ իր ոգեղեն անսպառ գոյությամբ»[2]։
Ամբողջ ստեղծագործական կյանքում Սևակը գնաց խիզախման ճանապարհով՝ հանուն դժվարի ու բարդի ժխտելով հեշտն ու պարզը, գոհության կողքին դնելով մեծ դժգոհությունը, համակերպությանը հակադրելով ընդդիմությունը, անտարբերությանը՝ վառվող հոգին։ Դա նա ապացուցեց իր անձնական ճակատագրով, գրական գործունեությամբ, մտավոր-մշակութային զարգացման մեջ ունեցած դերով ու նաև, ինչո՞ւ չէ, սեփական արժեքի ու նշանակության հանրային ու գրապատմական բարձր գիտակցությամբ։ - Դավիթ Գասպարյան[2] |