![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/41/High-grade_squamous_intraepithelial_lesion.jpg/640px-High-grade_squamous_intraepithelial_lesion.jpg&w=640&q=50)
Պապ թեստ
From Wikipedia, the free encyclopedia
Պապ թեստ (նաև՝ պապ քսուկ, պապ քսուք, Պապանիկոլաուի թեստ), գինեկոլոգիայի մեջ օգտագործվող հետազոտման թեստ, որը օգտագործվում է արգանդի պարանոցի կամ վզիկի (ectocervix) նախաչարորակ և չարորակ (քաղցկեղային) ընթացքները հայտնաբերելու համար։ Էական փոփոխությունները կարելի է բուժել, այդպիսով կանխելով արգանդի վզիկի քաղցկեղը։ Թեստը կոչվում է իր ստեղծողի՝ հայտնի հույն բժիշտ Յորյոս Պապանիկոլաուի անվամբ։ Հետանցքային պապ քսուկը այս թեստի մեթոդի հարմարեցումն է հետանցքային քաղցկեղների հետազոտման և հայտնաբերման համար։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/41/High-grade_squamous_intraepithelial_lesion.jpg/640px-High-grade_squamous_intraepithelial_lesion.jpg)
Պապ քսուկի ժամանակ գործիքով արգանդի վզիկից բջիջներ են վերցվում, որոնք աննորմալությունների համար ստուգվում են մանրադիտակի տակ։ Թեստի նպատակն է հայտնաբերել պոտենցիալ նախաքաղցկեղային փոփոխություններ (պարանոցային էպիթելային նորագոյացություններ (cervical intraepithelial neoplasia) կամ պարանոցային դիսպլազիա), որոնք սովորաբար առաջանում են սեռական ճանապարհով փոխանցված մարդու պապիլոմավիրուսներից։ Թեստը շարունակում է մնալ արգանդի վզիկի քաղցկեղի վաղ և այլ հայտնաբերման արդյունավետ և տարածված մեթոդ։