իսպանացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Պաու Լոպես (իսպ.՝ Pau López, դեկտեմբերի 13, 1994[1][2][3], Սանտ Անիոլ դե Ֆինեստրես, Garrotxa), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։
Լոպեսը Բետիսի կազմում 2019 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Pau López Sabata | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 13, 1994[1][2][3] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Սանտ Անիոլ դե Ֆինեստրես, Garrotxa | ||
Հասակ | 189 սմ | ||
Քաշ | 77 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռոմա | ||
Համար | 13 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2007 | Ժիրոնա | ||
2007-2013 | Էսպանյոլ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2014 | Էսպանյոլ B | 35 | (0) |
2014-2018 | Էսպանյոլ | 67 | (0) |
2016-2017 | → Տոտտենհեմ Հոտսպուր | 0 | (0) |
2018-2019 | Ռեալ Բետիս | 33 | (0) |
2019-ներկա | Ռոմա | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2016-2017 | Իսպանիա Մ21 | 5 | (0) |
2018-ներկա | Իսպանիա | 1 | (0) |
2015-ներկա | Կատալոնիա | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆուտբոլիստի կարիերան Լոպեսը սկսել է Ժիրոնայում։ 2007 թվականին նա միացավ Էսպանյոլի ակադեմիային[5]։ 2014 թվականի հունիսի 12-ին Լոպեսը 4 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ՝ տեղափոխվելով Էսպանյոլի առաջին թիմ[6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց դեկտեմբերի 2-ին՝ Իսպանիայի գավաթի Ալավեսի դեմ խաղում[8][9]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց 2015 թվականի փետրվարի 1-ին՝ Կիկո Կասիլյայի կարմիր քարտից հետո փոխարինման մտնելով Սևիլյայի դեմ խաղում[10][11]։ 2014-15 մրցաշրջանում Լոպեսը թիմի երկրորդ դարպասապահն էր և հանդես էր գալիս միայն Իսպանիայի գավաթում[12]։ Նրա հետ Էսպանյոլը 9 տարվա մեջ առաջին անգամ հասավ գավաթի կիսաեզրափակիչ[13][14], որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Ատլետիկ Բիլբաոյին[15][16]։
Կիկո Կասիլյայի՝ Ռեալ Մադրիդ տեղափոխությունից[17][18] հետո Լոպեսը դարձավ Էսպանյոլի հիմնական դարպասապահը[19]։ 2016 թվականի հունվարի 6-ին՝ Իսպանիայի գավաթի Բարսելոնայի դեմ խաղում[20] նա կանգնեց Լիոնել Մեսսիի ոտքին, ինչը սակայն վրիպեց մրցավարի աչքից[21][22][23]։ Օգոստոսի 31-ին Լոպեսը 1 տարվա վարձավճարով միացավ Տոտենհեմին[24][25][26][27]՝ դառնալով երրորդ դարպասապահը Հուգո Լյորիսից ու Միշել Վորմից հետո և չանցկացնելով ոչ մի հանդիպում ակումբի առաջին թիմի կազմում[28][29]։ 2017-18 մրցաշրջանում իսպանացին վերադարձավ Էսպանյոլ[30]՝ կրկին դառնալով թիմի հիմնական դարպասապահը[31][32]։ Էսպանյոլի կազմում Լոպեսը անցկացրեց 78 հանդիպում՝ բաց թողելով 110 գնդակ և 19 խաղում պահելով իր դարպասը անառիկ։
2018 թվականի հուլիսի 4-ին Լոպեսը անվճար տրանսֆերով միացավ Ռեալ Բետիսին՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[33][34][35][36]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ Լևանտեի դեմ խաղում[37]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հոկտեմբերի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Միլանի դեմ խաղում[38]։ Ռեալ Բետիսի կազմում Լոպեսը անցկացրեց 35 հանդիպում՝ 10 խաղում պահելով իր դարպասը անառիկ։
2019 թվականի հուլիսի 9-ին Լոպեսը 5 տարվա պայմանագիր կնքեց Ռոմայի հետ[39][40][41]։ Ակումբը նրա համար վճարեց 23.5 միլիոն եվրո[42][43][44]։
Լոպեսը ներկայացրել է Իսպանիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2015 թվականի դեկտեմբերի 26-ին նա Կատալոնիայի հավաքականի կազմում խաղադաշտ դուրս եկավ Բասկերի Երկրի դեմ խաղում[45][46][47]։ 2017 թվականին Լոպեսը Իսպանիայի Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[48]՝ խաղադաշտ դուրս գալով միայն խմբային փուլի Սերբիայի դեմ խաղում[49][50]։ Իսպանիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով պարտվեց Գերմանիային[51][52]։
Իսպանիայի ազգային հավաքական Լոպեսը առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մայիսի 17-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղի համար[53][54][55][56], սակայն այս հանդիպմանը խաղադաշտ դուրս չեկավ[57][58]։ Հաջորդ անգամ նա ազգային հավաքական հրավիրվեց 2018 թվականի սեպտեմբերին՝ Անգլիայի և Խորվաթիայի դեմ խաղերի համար[59][60][61][62], սակայն կրկին մնաց պահեստայինների նստարանին[63][64]։ Իր դեբյուտը Իսպանիայի հավաքականի կազմում նշեց նոյեմբերի 18-ին՝ փոխարինելով Կեպա Արիսաբալագային Բոսնիա և Հերցեգովինայի դեմ ընկերական խաղում[65][66]։
2019 թվականի հուլիսի 30-ի դրությամբ[67]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Էսպանյոլ B | 2013–14 | Սեգունդա Դիվիզիոն B | 35 | 0 | — | 35 | 0 | |||||
Էսպանյոլ | 2014–15 | Լա Լիգա | 2 | 0 | 8 | 0 | — | 10 | 0 | |||
2015–16 | 36 | 0 | 2 | 0 | 38 | 0 | ||||||
2017–18 | 29 | 0 | 1 | 0 | 30 | 0 | ||||||
Ընդհանուր | 67 | 0 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 78 | 0 | ||
Տոտենհեմ (վարձավճար) | 2016–17 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ռեալ Բետիս | 2018–19 | Լա Լիգա | 33 | 0 | 0 | 0 | 2 | 0 | — | 35 | 0 | |
Ռոմա | 2019–20 | Սերիա A | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 135 | 0 | 11 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 148 | 0 |
2019 թվականի հուլիսի 30-ի դրությամբ[67]
Իսպանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.