Պանչո Գեդես
From Wikipedia, the free encyclopedia
Ամանչի դե Ալպոին Միրանդա Գեդես (պորտ.՝ Amâncio de Alpoim de Miranda Guedes, մայիսի 13, 1925(1925-05-13)[1][2], Լիսաբոն, Պորտուգալիա[1] - նոյեմբերի 7, 2015(2015-11-07)[1], Խրաաֆ-Ռեյնետ, Սառա Բաարտման, Արևելյան Կապ, ՀԱՀ[3]), հայտնի որպես Պանչո Գեդես (պորտ.՝ Pancho Guedes), պորտուգալացի ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ։ Էլեկտրիկ մոդեռնիզմ ճարտարապետական ուղղություն ունեցող այս ճարտարապետը ծնվել է Պորտուգալիայում՝ Լիսաբոնում, իր կյանքի մեծ մասն անցկացրել Պորտուգալական Մոզամբիկում այն ժամանակվանից, երբ նա 7 տարեկան էր[20]։ Արևելյան Աֆրիկայում նա նախագծել է հարյուրավոր շենքեր[21], որոնցից շատերը գտնվում են Մապուտոոյում։
Պանչո Գեդես պորտ.՝ Amâncio de Alpoim de Miranda Guedes | |
---|---|
Կեղծանուն | Pancho Guedes |
Ծնվել է | մայիսի 13, 1925(1925-05-13)[1][2] |
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 7, 2015(2015-11-07)[1] (90 տարեկան) |
Մահվան վայր | Խրաաֆ-Ռեյնետ, Սառա Բաարտման, Արևելյան Կապ, ՀԱՀ[3] |
Քաղաքացիություն | Պորտուգալիա |
Մասնագիտություն | ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ և համալսարանի դասախոս |
Ուշագրավ աշխատանքներ | Bloco Habitacional O Leão Que Ri?[4], Edifício Dragão?[5], Saipal Bakery?[6], Prédio Abreu, Santos e Rocha?[7], Prédio Spence e Lemos?[8], Prédio Octávio Lobo?[9], Casa Leite Martins?[10], Edifício Prometheus?[11], Hotel Tamariz?[12], Q21477150?[13][14], Restaurante Zambi?[15], Igreja de Santa Ana de Munhuana?, Edifício Tonelli?[16], Edíficio Nauticus?[17], Igreja da Sagrada Família?[18] և Casa Salm?[19] |
Pancho Guedes Վիքիպահեստում |
Գեդեսը “Team 10”-ի անդամ էր։ Դա ճարտարապետների խումբ էր, որ հիմնադրվել էր 1953 թվականի հուլիսին՝ Մոդեռնիստական ճարտարապետության 9-րդ միջազգային կոնգրեսի ժամանակ և նոր մոտեցում է ցույց տվել ուրբանիզմի վերաբերյալ։ Բացի իր լայնամասշտաբ ճարտարապետական նախագծերից՝ նա նաև եղել է քանդակագործ և նկարիչ։ Լիսաբոնում՝ Բերարդոյի թանգարանում և այլ վայրերում տեղի են ունեցել նրա վիզուալ արվեստի վերաբերյալ ցուցահանդեսներ։ Լիսաբոնում մեխակների հեղափոխության իրադարձություններից հետո նա լքեց նորանկախ Մոզամբիկը 1974 թվականին։ Նրա արագ մեկնումը Մոզամբիկից 1974 թվականին 24/20-ի հայտարարությունից հետո (մարդկանց հեռանալու համար 24 ժամ և 20 կգ-ի չափով իրեր վերցնելու թույլտվություն տալու մասին հայտարարություն) նա թողեց իր ընտանիքին գրեթե անփող[21]։ Իր հռչակի շնորհիվ նա Յոհանեսբուրգի համալսարանի ճարտարապետի ազատ աթոռը զբաղեցնելու հրավեր ստացավ[22]։
Գեդեսը մահացել է 2015 թվականի նոյեմբերի 7-ին՝ 90 տարեկան հասակում[23]։