From Wikipedia, the free encyclopedia
Պանթեիզմ կամ համաստվածություն, փիլիսոփայական ուսմունք, որը «աստծուն» նույնացնում է տիեզերքի հետ, համարում է, որ բնությունը, տիեզերքը և աստվածը նույնն են, մեկը մյուսին համարժեք են։
Պանթեիզմի մեջ արտահայտված է այն հայեցակարգը, որ Աստված ավելի լավ հասկացվում է Տիեզերքի հետ միավորմամբ։ Պանթեիստները չեն հավատում անձնավորված Աստծուն կամ Արարիչ Աստծուն։ Չնայած պանթեիզմի մեջ առկա տարբեր ուղղություններին՝ պանթեիզմի կենտրոնական գաղափարները նույնն են՝ Տիեզերքը համապարփակ միասնություն և բնության սրբություն։ Պանթեիզմը մերժում է անտրոպոցենտրիզմը՝ ընդունելով ամբողջ բնության ֆունդամենտալ միասնությունը և բնության նկատմամբ հարգալից վերաբերմունքի անհրաժեշտությունը։
Տերմինը ստեղծել է անգլիացի մաթեմատիկ և փիլիսոփա Ջոզեֆ Ռաֆսոնը (1697) իր լատիներեն «De Spatio Reali» աշխատությունում, անգլերենում «pantheist» տերմինը կիրառել է իռլանդացի փիլիսոփա Ջոն Թոլանդը իր «Սոֆինիզմը իրական պանթեիստի նկարագրում» («Socinianism Truly Stated, by a pantheist», 1705): Նա իր տեսակետները բացատրել է Լայբնիցին ուղղված նամակում(1710), որում հղում է կատարում «նրանց պանթեիստական գաղափարներին, ովքեր չեն հավատում այլ հավերժ գոյության բացի Տիեզերքից»[1]։ Սակայն նախկինում համաշխարհային պատմության մեջ շատ գրողներ, փիլիսոփայական դպրոցներ և կրոնական ուղություններ հայտնել են նույնանման տեսակետներ։
Նրանց թվում են Հերակլիտը և Անաքսիմանդրոսը, ինչպես նաև Քսենոֆոնը։ Վ․Դիլտեյի կարծիքով, պանթեիստական մոնիզմի առավել տարածված ձևերից Հին Հունաստանում եղել է ստոիցիզմը՝ սկսած Զենոն Կիտիոնացիից ավարտված ուշ ստոիցիզմի զարգացմամբ փիլիսոփա և կայսր Մարկոս Ավրելիոսով[2]։ Մինչքրիստոնեական Հռոմեական կայսրությունում ստոիցիզմը դարձել էր գլխավոր փիլիսոփայական դպրոցներից մեկը։ Հին Չինաստանում Լեո-ցզի և Չժուան-ցզի նախնական դաոսիզմը նույնպես պանթեիստական են։ Նմանատիպ պանթեիստական գաղափարներ հանդիպում են ինդիուզմի մեջ։
Արևմուտքում IV և XV դարերի միջև ընկած ժամանակահատվածում, պանթեիզմը անկում էր ապրել և դիտարկվում էր որպես հերետիկոսություն։ Վերածննդի ժամանակշրջանի պանտեիզմին մոտ հայտնի քրիստոնեական աստվածաբանների թվում են Հովհան Սկոտ Էրիուգենաը, Մայստեր Էքհարթ, Նիկոլայ Կուզանսկին։ Առաջին պանթեիստական աշխարհայացքի առաջին բացահայտ արտահայտությունը հանդիպում ենք Ջորդանո Բրունոի մոտ։ Բենեդիկտ Սպինոզաի «Էթիկա» աշխատությունը՝ ավարտված 1675 թվականին, դարձավ գլխավոր աղբյուրը, որի միջոցով պանթեիզմը տարածում գտավ Եվրոպայում(չնայած Սպինոզան ինքը չէր օգտագործում «պանթեիզմ» եզրույթը, նրան համարում են պանթեիզմի առավել կառկառուն ներկայացուցիչ)[3]։
XIX դարի ընթացքում Եվրոպայում պանթեիզմը դիտարկվում էր որպես ապագայի կրոն։ Այն իր վրա սևեռեց այնպիսի մտածողների ուշադրությւոնը ինչպիսիք են Ուիլյամ Վորդսվորթը և Սամուել Քոլրիջը Անգլիայում, Ֆրիդրիխ Շլայերմախերը, Շելինգը, Հեգելը Գերմանիայում, Ուոլթ Ուիթմենը և Ռալֆ Էմերսոնը ԱՄՆ-ում, Լև Տոլստոյը Ռուսաստանում։ Հետագայում պանթեիստական նկրտումներ հանդես են գալիս ամենուրեք, որ փիլիսոփայությունը սկսում է մոտենալ աստվածաբանությանը։ Պանթեիստական գաղափարների տարածման վտանգով պայմանավորված՝ 1864 թվականի դեկտեմբերի 8-ին Պիոս IX Պապը «Syllabus Errorum» աշխատությունում պանթեիզմը անվանեց «մեր ժամանակի կարևորագույն մոլորություն»[4]։
Փիլիսոփայական պանթեիզմի պատմական նշանակությունը կայանում է աշխարհի միասնության գաղափարի զարգացման և երևույթների փոխկապակցվածության մեջ։
Գոյություն ունեն պանթեիզմի բազմաթիվ ձևեր և դրանց դասակարգման մեխանիզմներ։ Պանթեիզմի բոլոր ձևերում արտահայտված է Տիեզերքի կամ Գլոբալացման պաշտամունքը, ուշադրությունը կենտրոնացվում է բնության վրա՝ որպես հոգևոր և բարոյական կենտրոն։ Պանթեիզմի ձևերը կարելի է դիտարկել և դասակարգել կախված դետերմինիզմի աստիճանից։ Ամերիկացի փիլիսոփա Չարլզ Հարդշորնը օգտագործել է դասական պանթեիզմ տերմինը Սպինոզայի ստոիկական փիլիսոփայության նկարագրման համար[5]։
Առանձնացվում է պանթեիզմի 3 հիմնական ուղղություններ․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.