Պայթյուն Մանչեստրում 2017
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
2017 թվականի մայիսի 22-ին տեղի ունեցավ պայթյուն Միացյալ Թագավորության Մանչեստր քաղաքի Մանչեստր արենայի դրսում, ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո։ Պայթյունը տեղի ունեցավ Բրիտանիայի ամառային ժամանակով 22։ 33-ին (UTC+01:00)` սպանելով 22 և վիրավորելով 59 մարդու։ Նշվում է որ ենթադրյալ ահաբեկիչը գործել է միայնակ` գործի դնելով ինքնաշեն պայթուցիկ սարքը, ենթադրվում է, որ ահաբեկիչը եղել է մահապարտ։
Պայթյուն Մանչեստրում 2017 2017 Manchester Arena bombing | |
---|---|
Մանչեստր արենան դրսից (այն ժամանակ Մանչեստր երեկոյան նորությունների արենա) 2010 թվականին | |
Տեսակ | Ահաբեկչություն |
Երկիր | Անգլիա |
Գրոհի վայր | Մանչեստր արենա |
Տեղադրանք | Մանչեսթեր Արենա[1], Մանչեսթեր և Անգլիա |
Գրոհի նպատակ | Անհայտ |
Տարեթիվ | 2017 |
Զենք | Ռումբ |
Զոհվածներ | 22 |
Վիրավորներ | 59 |
Ահաբեկիչների քանակ | 1 |
Ահաբեկիչներ | Սալման Ռամադա Աբեդի |
53°29′17″ հս․ լ. 2°14′34″ ամ. ե.HGЯO | |
May 2017 Manchester attack Վիքիպահեստում |
2017 թվականի մայիսի 22-ին Բրիտանիայի ամառային ժամանակով 22։ 33-ին (UTC+1)[2], տեղի ունեցավ պայթյուն Միացյալ Թագավորության Մանչեստր քաղաքի Մանչեստր արենայի դրսում։ Պայթյունը տեղի ունեցավ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո[3][4]։ Համերգին ժամանել էին մոտ 21.000 մարդ, որոնցից շատերը գտնվում էին պայթյունի վայրում[5]։
Ըստ ոստիկանության տվյալների 23 մարդ զոհվել է, ներառյալ մահապարտ ահաբեկիչը և ամենաքիչը 120 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ներառյալ երեխաներ[6][7]։
Ահաբեկիչի ինքնությունը պարզվել է, նա 22 տարեկան բրիտանացի մուսուլման Սալման Ռամադա Աբեդին էր, ում մասին տեղեկացված էին եղել անվտանգության ծառայությունները[8]։ Նա ծնվել էր Մանչեստրում 1994 թվականի դեկտեմբերի 31-ին Լիբիայից ժամանած փախստականների ընտանիքում, ովքեր բնակություն էին հաստատել Մանչեստրի հարավում[9][10][11]։ Նա մեծացել էր Վալի Ռենջում և ապրել էր Մանչեստրի Ֆալովֆիլդ թաղամասում[12]։ Սալմանը և նրա եղբայրը աղոթում էին Դիդսբարի մզկիթում, որտեղ նրանց հայրը անվտանգության աշխատակից է եղել և շատ հարգված մարդ[8][12], սակայն մզկիթի հոգաբարձուն դա մերժել է` ասելով, որ երբեք նրան չի տեսել[13]։ Աբեդին աշխատել է հացթուխի մոտ և նրա ընկերները նրան հիշում են, որպես լավ ֆուտբոլիստ, ով ժամանակ առ ժամանակ կանեփ էր օգտագործում[9]։
Աբեդին ներքաշվել էր ավազակախմբերի մեջ և հետագայում պայթյունից առաջ ծայրահեղական իսլամի մեջ։ Նա իր վրա ուշադրություն է գրավել 2015 թվականին երբ քննադատում էր ահաբեկչության դեմ և կյանքի սրբության վերաբերյալ քարոզները[13]։
2014 թվականին Աբեդին դառնում է Սալֆորդի համալսարանի ուսանող, որտեղ ուսանում է բիզնես կառավարում, մինչև դուրս է մնում։ Նրա ծնողները ծնվել են Տրիպոլիում և վերադարձան Լիբիա 2011 թվականին Մուամար Քադդաֆիի սպանությունից հետո[12], իսկ Աբեդին մնաց Մանչեստրում։
Արիանա Գրանդեն իր Թվիթթերի պաշտոնական էջում գրել է, որ «կոտրված» է իրեն զգում և նշել. «Ի սրտե ցավում եմ, ուղղակի բառեր չեմ գտնում ասելու»[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.