From Wikipedia, the free encyclopedia
Պակիստանա-հնդկական առաջին պատերազմ (1947 թվականի հոկտեմբերի 22 - 1949 թվականի հունվարի 5), զինված հակամարտություն Հնդկաստանի և Պակիստանի միջև, որն առաջացել է Բրիտանական Հնդկաստանի բաժանումից հետո։ Հակամարտության պատճառը դարձել էր Ջամմու և Քաշմիր նահանգի պատկանելության մասին վեճը։ Նահանգում գերակշռում էր մուսուլմանական բնակչությունը, բայց տիրող ղեկավարությունը կազմված էր հինդուսներից։ Քաշմիրի մահարջա Հարի Սինգհը որոշել էր հայտնել անկախության մասին[23][24]։ 1947 թվականի հոկտեմբերին 21-ին սկսվել է պակիստանական կիսազինվորական կազմավորումների ներխուժումը Քաշմիր։ Հարի Սինգհն օգնության է դիմել Դելիի կառավարությանը։ Հնդկաստանը պահանջ է դրել, որ Քաշմիրն օգնություն ստանալուց հետո պետք է միանար Հնդկաստանին։ Մահարաջայի համաձայնությունից հետո, հոկտեմբերի 27-ին[25], Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է իշխանության Հնդկաստանին միանալու մասին, որից հետո հնդկական զորքերը ուղևորվել են Քաշմիր[26][27]։
Թվական | 1947 թվականի հոկտեմբերի 22 - 1949 թվականի հունվարի 5 |
---|---|
Մասն է | Պակիստանա-հնդկական հակամարտություն |
Վայր | Քաշմիր |
Արդյունք | Վերահսկողության գիծ
|
Հակառակորդներ | |
Հնդկաստանի միություն | Պակիստանի դոմինիոն |
Հրամանատարներ | |
Կառ. գեներալ Լուիս Մաունթբեթեն Վարչապետ Ջավահառլալ Ներու Գեն. Ռոբ Լոցկհարթ[8] Գեն. Ռոյ Բուչեր[8] Օդային մարշալ Թոմաս Էլմհիրսթ[8] Գեներալ-լեյտենանտ Դադլի Ռասել[8] Գեներալ-լեյտենանտ Կ. Մ. Ցարիապա[8] Գեներալ-լեյտենանտ Ս. Մ. Շրինագեշ[9][10] Գեներալ-մայոր Կ. Ս. Թիմայա[8] Գեներալ-մայոր Կալվանթ Սինգհ[8] Մահարաջա Հարի Սինգհ Վարչապետ Մեհր Չանդ Մահաջան Ինտերիմի առաջնորդ Շեիկհ Աբդուլահ Բրիգադիր Ռաջինդեր Սինգհ Գնդապետ-լեյտենանտ Քաշմիր Սինգհ Կաչոտ[11] | Կառ. գեներալ Մուհամմեդ Ալի Ջիննա Վարչապետ Լիաքատ Ալի Խան Գեն. Ֆրանկ Մեսերվի[8] Գեն. Դուգլաս Գրեյսի[8] Մայոր Քուրշիդ Անվար[12] Գնդ. Ասլամ Խան[6][7] Գնդ. Ակբար Խան[13] Գնդ. Շեր Խան[13] Գեն. մայոր Զաման Կիանի[12] Բրիգ. Հաբիբուր Ռեհման[14] Սարդար Իբրահիմ Խան[13] Միրզա Մահմուդ Ահմադ[5][15] Մայոր Ուիլյամ Բրաուն[6] |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
1,104 զոհվածներ[16][17][18][19] 3,154 վիրավորներ[16][20] | 6,000 զոհվածներ[20][21][22] ~14,000 վիրավորներ[20] |
Ընդհանուր կորուստներ |
Մինչև 1815 թվականը Ջամմու և Քաշմիրը կազմված է եղել 22 ոչ մեծ իշխանություններից (16 հինդուսիտական և 6 մուսուլմանական), որոնցից մի մասը գտնվել է Աֆղանստանի էմիրայի վերահսկողության տակ։ Հինդուիստական իշխանությունները ղեկավարվում էին ռաջպուտ իշխանների կողմից, որոնք կայսր Ակբարի ժամանակներից համարվում էին Մեծ մողոլների կայսրության վասալները։ Մեծ մողոլների կայսրության անկումից և գուրկխերի ներխուժումներից հետո լեռնային իշխանություններն անցել են սիկհ Ռանջիտ Սինգհի վերահսկողության տակ։
1845-1846 թվականների առաջին անգլո-սիկհական պատերազմն ընթանում էր սիկհերի, որոնք ցանկանում էին ամրանալ Քաշմիրում, և Բրիտանական արևելահնդկական ընկերության միջև։ 1846 թվականի Լահորի համաձայնագրի համաձայն՝ սիկհերը թողնում էին Բիս և Սաթլեջ գետերի միջև ընկած մարզը՝ փոխարենը ստանալով 1,2 միլին ռուպի չափով փոխհատուցում։ Արևելահնդկական ընկերությունը հնարավորություն չուներ միանգամից վճարել այդ գումարը և այդ պատճառով թույլատրում է սիկհերի առաջնորդ Գուլաբ Սինգհին զբաղեցնել Քաշմիրը՝ փոխհատուցման 750000 ռուպիի փոխարեն։ Գուլաբ Սինգհը դարձել է կրկին կազմավորված Ջամմու և Քաշմիր իշխանության առաջին մահարաջան[28] և հիմնադրել է դինաստիա, որը կառավարել է իշխանությունը մինչև 1947 թվականի Հնդկաստանի անկախությունը։
Հինդուստանի իշխանությունների վրա բրիտանական տիրապետության դադարեցումն ուղեկցվել է նրանց ընտրելու իրավունքի ճանաչմամբ։ Նրանք պետք է ընտրեին միանալ հինդուիստական Հնդկաստանին, կազմավորել մուսուլմանական Պակիստան կամ հայտարարել անկախության մասին[29]։ Մինչև Հնդկաստանիվ բրիտանական զորքերի ամբողջական հեռացումը Ջամմու և Քաշմիրի իշխանության ղեկավար Հարի Սինգհը Հնդկաստանի և Պակիստանի ճնշման տակ ստիպված էր ընդունել երկու պետություններից մեկին միացման որոշում։ Բայց հանդիպելով դժվար ոշոման՝ Քաշմիրի մահարաջա Հարի Սինգհը որոշել էր հայտարարել անկախության մասին[30]։
1947 թվականի հոկտեմբերին 21-ին սկսվել է պակիստանական կիսազինվորական կազմավորումների ներխուժումը Քաշմիր (2 հազար մարդ քանակով)։ Մի քանի օր անց նվաճվել է իշխանության մայրաքաղաք Սրինագարը, և մահարաջա Հարի Սինգհը օգնության է դիմել Դելիի կառավարությանը։ Հնդկաստանը պահանջ է դրել, որ Քաշմիրն օգնություն ստանալուց հետո պետք է միանար Հնդկաստանին։ Մահարաջայի համաձայնությունից հետո, հոկտեմբերի 27-ին[25], Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է իշխանության Հնդկաստանին միանալու մասին, որից հետո հնդկական զորքերը ուղևորվել են Քաշմիր[26][27]։ Սիկհերի եկած բատալյոնը Սրիանագարից դուրս է հանել պուշտունական աշխարհազորայիններին[31]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.