![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ab/Seafood_paella_ingredients.png/640px-Seafood_paella_ingredients.png&w=640&q=50)
Պաելյա
From Wikipedia, the free encyclopedia
Պաելյա (կատ.՝ paella [paˈeʎa]), իսպանական ազգային ուտեստ։ Պատրաստվում է բրնձով, զեյթունի ձեթով, զարդարվում քրքումով։ Պաելյայի մեջ երբեմն ավելացնում են ծովամթերք, բանջարեղեն, հավի միս։ Անվանումը ծագում է լատիներեն «patella»` «թավա» բառից։ Այս կերակրատեսակի մեծ պահանջարկը ներկայումս պայմանավորված է իսպանական տարբեր շրջաններում նրա տարատեսակներով ու բաղադրիչների բազմազանությամբ։ Պաելյայի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր կան։ Դասական պաելյան, բացի բրնձից, ներառում է 6-7 տեսակ ձուկ, ծովամթերք, հավի միս, սպիտակ գինի, կանաչի և համեմունքներ[1]։ Իսպանիայի որոշ շրջաններում պաելյա պատրաստում են նաև լոբուց։
![]() Ծովային պաելյայի բաղադրիչները | |
Վալենսական խոհանոց | |
Տեսակ | ուտեստ |
Ենթատեսակ | բրնձով ուտեստ |
Առաջացման երկիր | ![]() |
Ստեղծման տարեթիվ | անհայտ |
Բաղադրամասեր | |
Հիմնական | բրինձ, սոխ, ոլոռ, բուլղարական պղպեղ, ձիթապտուղ, կիտրոն և լոլիկ |
![]() |
Ավանդաբար պաելյա են մատուցում կիրակի օրերին և Սուրբ Հովսեփի օրը` մարտի 19-ին։
Շատ մարդիկ, ովքեր իսպանացիներ չեն, պաելյան համարում են իսպանական կերակրատեսակ, սակայն իրենք իսպանացիները համարում են, որ այն բացառապես Վալենսիային հատուկ կերակրատեսակ է[2]։ Վալենսիացիները պաելյան համարում են իրենց շրջանի խորհրդանիշը։ Այսօր դժվար կարելի է գտնել իսպանական ռեստորան, որի ճաշացանկում չլինի պաելյա։ 20-րդ դարի ընթացքում նրա համբավը այնքան է տարածվել, որ այսօր պաելյա են առաջարկում եվրոպական գրեթե բոլոր ռեստորանները։ Պաելյայի նկատմամբ այսպիսի հետաքրքրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ բացի վալենսիական ավանդական պաելյայից` բազմաթիվ տարբերակներ են ձևավորվել, օրինակ` ծովամթերքով (paella de marisco), խառը (paella mixta):