From Wikipedia, the free encyclopedia
Չո Մի Յոն (հանգըլ` 조미연, հանջա` 曺薇娟, անգլ.՝ Cho Mi-yeon, առավել հայտնի է որպես Միյոն, հունվարի 31, 1997, Սոդեմուն, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի։ Հարավկորեական (G)I-DLE գըրլ բենդի անդամ է, որտեղ զբաղեցնում է գլխավոր վոկալիստի դիրքը, նաև հնչյունավորել է K/DA վիրտուալ քեյ փոփ գըրլ բենդի Ահրիին։
Չո Միյոն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 조미연 |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 조미연 |
Ծնվել է | հունվարի 31, 1997 (27 տարեկան) Սոդեմուն, Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ և դենս փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Cube Entertainment |
Կրթություն | Seoul Foreign School? |
Անդամակցություն | (G)I-DLE |
Ստորագրություն | |
Cho Mi-yeon Վիքիպահեստում |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Ծնվել է 1997 թվականի հունվարի 31-ին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Նա ընտանիքի միակ երեխան է։ Մանուկ հասակից Չոն մեծ հետաքրքրություն է ցուցաբերել երգելու նկատմամբ։ Երաժշտության հանդեպ սերը ժառանգել է հորից։ Շուտով նրա ծնողները նկատել են աղջկա հետաքրքրությունը և ուղարկել են երաժշտական դպրոցներ՝ ջութակ, կիթառ և դաշնամուր ուսանելու։
Միջնակարգ դպրոցում ընտանիքի և ընկերների աջակցությամբ մասնակցել է YG Entertainment լեյբլի լսումներին։ Նա սովորել է YG Entertainment-ում հինգ տարի։
Չոն շարունակել է զբաղվել երաժշտությամբ, հաճախել է երաժշտական ակադեմիա՝ ձայնային հմտությունները բարելավելու, ինչպես նաև երգեր ստեղծել սովորելու[1]։ (G)I-DLE-ում դեբյուտ անելուց առաջ նա ութ տարի թրեյնի է եղել[2]։
2016 թվականին Չոն դարձել է CUBE Entertainment-ի թրեյնի[3], ապա՝ անկախ երգչուհի։ 2016 թվականի սեպտեմբերին ելույթ է ունեցել Urban Zakapa Canada Tour շրջագայությունում[4]։ 2017 թվականին նկարահանվել է Սուլոնի «You» երաժշտական տեսահոլովակում[5]։
2018 թվականի մայիսի 2-ին Չոն դեբյուտ է կատարել (G)I-DLE խմբում «I Am» մինի ալբոմով և «Latata» գլխավոր սինգլով[6]։
2018 թվականի հոկտեմբերի 26-ին հաստատվել է, որ Չոն Սոյոնի, Մեդիսոն Բիրի և Ջեյրա Բյորնսի հետ ելույթ է ունենալու League of Legends-ի եզրափակիչ փուլի բացման արարողությանը[7]։ Չորս երգչուհիները հնչյունավորել են K/DA վիրտուալ քեյ փոփ գըրլ բենդի անդամներին։ Միյոնը հնչյունավորել է Ահրիին, որը League of Legends-ի ամենահայտնի չեմպիոններից է։ Էվելինի հետ, որին հնչյունավորել է Մեդիսոնը, Ահրին խմբի գլխավոր վոկալիստն է[8]։ Նրանց «Pop/Stars» երգը հայտնի է դարձել ՅուԹյուբում և գլխավորել է Billboard World Digital Songs չարթը[9]։
2019 թվականին Միյոնը Amoeba Culture X Devine Channel-ի շրջանակներում «Cart» երգով համագործակցել է Hangzoo-ի հետ[10]։
2020 թվականին նա մասնակցել է MBC հեռուստաալիքի «King of Mask Singer» երաժշտական մրցույթային նախագծին։ Նա 64 միավորով հաղթել է առաջին փուլը[11]։ Երկրորդ փուլում կատարել է Յուն Միրեյի «Goodbye Sadness and Hello Happiness» երգը և պարտվել է Իմ Կան Սունին։ Նրա վոկալային կատարումը ջերմորեն է ընդունվել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ մասնակիցների կողմից։ Միյոնի ձայնը նկարագրվել է որպես խռպոտ, բայց հոգով լի[12]։
Տարեթիվ | Անվանում | Հեռուստաալիք | Դեր | Նշումներ | Ծնթ․ |
---|---|---|---|---|---|
2020 | King of Mask Singer | MBC | Մրցակից | Որպես «Boiled Egg» (243-244 սերիաներ) | [15] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.