![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a7/Chichester_Cathedral_epodkopaev.jpg/640px-Chichester_Cathedral_epodkopaev.jpg&w=640&q=50)
Չիչեստեր
From Wikipedia, the free encyclopedia
Չիչեստեր (անգլ.՝ Chichester), քաղաք անգլիական Արևմտյան Սուսսեկս կոմսությունում, Լավանտ գետի վրա։ Բնակչությունը՝ 25 հազար մարդ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f5/West_Sussex_UK_location_map.svg/640px-West_Sussex_UK_location_map.svg.png)
Քաղաք | |||
---|---|---|---|
Չիչեստեր | |||
Chichester | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Անգլիայի շրջաններ | Արևմտյան Սուսսեկս | ||
Անգլիայի կոմսություն | Հարավ Արևելք | ||
Մակերես | 10.67 կմ² | ||
Բնակչություն | 23 371 մարդ (2001) | ||
Ժամային գոտի | UTC+0 | ||
Հեռախոսային կոդ | 01243 | ||
Փոստային ինդեքս | PO19 | ||
Փոստային դասիչ | PO19 | ||
Պաշտոնական կայք | chichestercity.gov.uk (անգլ.) | ||
| |||
Շրջակայքում գտնվում է ընդարձակ Հուդվուդ-պարկը, հերցոգ Ռիչմոնդի հրաշալի ամրոցով։ Հռոմեական ժամանակներում այստեղ գտնվում էր Regnuni ամրությունը[1],5-րդ դարում շինությունը ավերվեց Էլլա արքայի կողմից, հետո նորից կառուցվեց նրա որդու՝ Ցիսսայի կողմից և ամրոցը ստացավ Cissan ceaster(լատին․՝ Cissae castrum) անվանումը։ Հնագույն պատերի մի մասը պահպանվել է։
9-րդ դարի առաջին կեսին Չիչեստերը նշանակալից կետ էր։ Ուիլյամ Աշխարհակալի օրոթ այն դարձավ եպիսկոպոսական տիրույթ, հետագայում դարձավ Սուսսեկս կոմսության գլխավոր կենտրոնը։ Սկսած 1114 թվականից մինչև 1336 թվականը կառուցվել է Չիչեստերական տաճարը, որը համարվում է միջնադարյան Անգլիայի տաճարական արվեստի տիպիկ ներկայացուցիչ։