Չիեռնա նադ Տիսոու
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Չիեռնա նադ Տիսոու, Չիեռնա նադ Տիսոյ[2] (սլովակ.՝ Čierna nad Tisou, հունգ.՝ Tiszacsernyő, ուկրաիներեն՝ Чорна над Тисою; ռուս.՝ перевод — Чёрная-над-Тисой, բառացի թարգմանած՝ Տիսայի Չյոռնայա), քաղաք և համայնք Սլովակիայի հարավարևելյան մասում՝ Կոշիցեի մարզի Տրեբիշովի շրջանում, Տիսա գետի ափին, Սլովակիայի, Ուկրաինայի և Հունգարիայի սահմանի մոտ։ Զբաղեցնում է 9.37 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 3.593[3], որի մոտավորապես 60% -ը կազմել են հունգարացիները, 34%-ը՝ սլովակները, 6%-ը՝ ուկրաինացիները։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Չիեռնա նադ Տիսոու | |||||
սլովակ.՝ Čierna nad Tisou | |||||
| |||||
Երկիր | Սլովակիա | ||||
Համայնք | Տրեբիշով շրջան | ||||
Հիմնադրված է | 1828 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1828 | ||||
Մակերես | 9,37 կմ² | ||||
ԲԾՄ | 102 մետր | ||||
Բնակչություն | ▼3586 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 056 | ||||
Փոստային դասիչ | 076 43 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TV | ||||
Պաշտոնական կայք | ciernanadtisou.sk(սլովակ.) | ||||
| |||||
Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1828 թվականին։
Քաղաքի կարգավիճակ է ստացել 1969 թվականին։
1968 թվականի հուլիսի 29-ին այս քաղաքի մշակույթի տանը սկսվել են ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լ. Ի. Բրեժնևի և Չեխոսլովակիայի կոմկուսի առաջնորդ Ալեքսանդր Դուբչեկի ղեկավարած պատվիրակությունների՝ «Պրահայի գարնան» թեմայով քննարկումները, որոնք տևել են երեք օր։
1947 թվականին Չիեռնայի մերձակայքում ստեղծվել է երկաթուղային հանգույց, որը լայնգիծ երկաթուղով կապվել է Ուկրաինայի ծայր արևմուտքում՝ Չոպ քաղաքի մոտ գտնվող խոշորագույն հանգույցին[4]։ Այստեղ գործում է Չիեռնա-Չոպ միջազգային երկաթուղային անցումը; Նախատեսված է բացել «Չիեռնա—Սոլոմոնովո» ճանապարհային նոր անցում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.