Չիբա
քաղաք Ճապոնիայում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Ճապոնիայում From Wikipedia, the free encyclopedia
Չիբա (ճապ.՝ 千葉市 Chiba-shi), Ճապոնիայի Չիբա պրեֆեկտուրայի կենտրոնական քաղաքը։ Այն գտնվում է Տոկիոյի կենտրոնից մոտ 40 կմ դեպի արևելք՝ Տոկիոյի ծովածոցում[3]։ 1992 թվականին Չիբան կառավարության կողմից ձեռք է բերել քաղաքի կարգավիճակ։ 2019 թվականի հունիս ամսվա դրությամբ քաղաքում ապրում է մոտ 979,768 մարդ, և յուրաքանրյուր կմ2 վրա բնակչության խտությունը մոտ 3,605 մարդ է։ Քաղաքի մակերեսը 271․77 կմ2 է։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Չիբա | |||||
ճապ.՝ 千葉市 | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Համայնք | Թիբա[1] | ||||
Ներքին բաժանում | Chuo?, Hanamigawa-ku?, Inage-ku?, Wakaba-ku?, Midori-ku? և Mihama-ku? | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1921 թ. | ||||
Մակերես | 271,76 կմ² | ||||
Բնակչություն | ▲975 014 մարդ (մարտի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | 43 | ||||
Փոստային դասիչ | 260-8722 | ||||
Պաշտոնական կայք | city.chiba.jp/somu/shichokoshitsu/kokusai/portal-en.html(անգլ.) | ||||
| |||||
Չիբան Կանտո տարածաշրջանի գլխավոր ծովային նավահանգիստներից մեկն է, որտեղ էլ և գտնվում է Չիբա նավահանգիստը, որտեղից արտահանվում է Ճապոնիայի մեծածախ բեռներից շատերը։ Քաղաքի մեծ մասը բնակելի է, չնայած նրան, որ ափի երկայնքով կան շատ գործարաններ և պահեստներ։ Չիբայում կան մի քանի խոշոր քաղաքային կենտրոններ՝ ներառյալ Մակուհարին, որը գլխավոր առափնյա բիզնես թաղամաս է, որտեղ տեղակայված է Makuhari Messe-ը և Կենտրոնական Չիբան, որտեղ գտնվում են պրեֆեկտուրայի ղեկավարության գրասենյակը և քաղաքապետարանը։
Քաղաքը հայտնի է Չիբա քաղաքային մոնոռելսով, որը աշխարհի ամենաերկար կախովի մոնոռելսն է։ Քաղաքի հայտնի ուղղություններից են ինչպես օրինակ՝ Kasori Shell Midden-ը,որը աշխարհի ամենամեծ խեցեղեն բլուրն է մոտ 134,000 մ2, Ինագե լողափը՝ Ճապոնիայի առաջին արհեստական ամենամեծ լողափը, և Չիբայի կենդաբանական այգին, որը հայտնի է իր Ֆուտա կարմիր պանդայով,վերջինս իր վերջույթների վրա կարողանում է մոտ տաս վարկիան կանգնած մնալ, ինչն էլ և գրավում է այցելուների ուշադրությունը։
Ճապոներենում Չիբա անունը ձևավորվել է երկու կանջի հասկացություններից,որոնցից առաջինը՝ 千, նշանակում է «հազար», իսկ երկրորդը՝ 葉,«տերևներ»։ Քաղաքն առաջին անգամ հանդես է եկել kuni no miyatsuko՝ մարզային հրամանատարական գրասենյակ,անվամբ հայտնի որպես Chiha no Kuni no Miyatsuko (ճապ.՝ 千葉国造).[4] Այդ անունը քաղաքին տվել էր Թաիրա տոհմը,որը ուշ Հեյանի ժամանակաշրջանում տեղափոխվել էր ներկայիս Չիբա քաղաքի տարածք։ Տոհմը իրեն հռաչկեց որպես Չիբա տոհմ, որը ուժեղ ազդեցություն ուներ պրեֆեկտուրայի տարածաշրջանում մինչև Ազուչի-Մոմյամա ժամանակաշրջանը։ «Չիբա» անվանումը տրվել է Չիբա պրեֆեկտուրային, երբ այն ստեղծվեց 1873 թվականին Պրեֆեկտուրայի կառավարության ժողովի (ճապ՝地方官会議 Chihō Kankai Kaigi) կողմից, որը վաղ Մեյջի ժամանակաշրջանի պրեֆեկտուրայի ղեկավարման մարմինն էր և ղեկավարում էր Ճապոնիայի մարզային վարչակազմը[5]։
Չիբա քաղաքի հետ կապված առաջին արձանագրությունները հիշատակում են Թաիրա Ցունեշիգեի (1083-1088) ներգաղթը Չիբա, ով ուշ Հեյան ժամանակաշրջանի հզոր պատերազմի բուշի առաջնորդ էր Շիմոսա գավառում,որը պատմականորեն գտնվում է Չիբա պրեֆեկտուրայի հյուսիսում։ Ցունեշիգեն նշանակվեց Սոմա շրջանի ղեկավար,բայց երկու տարի անց տեղափոխվեց Չիբա շրջան ստանձնելով նույն պաշտոնը։ Այստեղ նա իրեն հռչակում է որպես Չիբա Ցունեշիգե,և դառնում է գավառի կոկուշի՝ ղեկավար, և ներկայիս Չիբա քաղաքի տարածքը օգտագործում էր որպես ուժային բազա՝ կառավարելու Շիմոսա, Կազուսա գավառները,և Կանտոյի տարածաշրջանում իրեն հռչակում է որպես ռազմավար[6]։ Ցունեշիգեյի որդին՝ Չիբա Ցունետանը (1118-1201), մեծ դեր է ունեցել Մինամոտո նո Յորիտոմոյում (1147-1199) Կամուկարա շոգունատի ստեղծման գործում։ Ցունեշիգեն ներկայիս Չիբա քաղաքում կառուցել է ընդարձակ բնակավայրեր և բազմաթիվ տաճարներ։ Նույն ժամանակաշրջանում նա իր ուժային ռազմաբազան Ուջի ամրոցից տեղափոխում է Ինոհանա լեռան վրա գտնվող Ինոհանա ամրոց[7]։ Ներկայիս Չիբա քաղաքի տարածքը դարձավ ջոկամաչի կամ ամրոց քաղաք և ծաղկում ապրեց Չիբա տոհմի տիրապետության ներքո[8]։ Տարածաշրջանում տոհմը շարունակեց հզորանալ մինչև Մուրոմաչիի ժամանակաշրջանը[9][10]։
Նանբոկու-չոյի և Մուրոմաչիի ժամանակաշրջանում Չիբա տոհմի իշխանությունը անկում է ապրում Կանտո տարածաշրջանի շուրջ ընթացող պատերազմների պատճառով։ 16-րդ դարում Չիբա տոհմի փոխարեն տարածաշրջանում իշխանության է գալիս Հարա տոհմը, որը Չիբա տոհմի ծառաներից էր։Սենգոկու ժամանակաշրջանում Հարա տոհմը տարածաշրջանից ուժով վտարվեց Աշիկագա Յոշիակիի կողմից,սակայն վերջինս իր հերթին վտարվեց Սակայի կողմից,որը Սատոմի տոհմի ծառներից էր։ Ի վերջո Չիբա և Սակայի տոհմերը բնաջնջնվում են Տոյոտոմի Հիդեյոշիի կողմից։
Էդո ժամանակաշրջանում ներկայիս Չիբա քաղաքի տարածքում իշխել են Օյումի, Մորիկավա և Սակուրա տոհմերը։ Տարածքի մի մասը նաև Տոկուգավա Բակուֆուի տիրապետության տակ էր։ Օյումի տոհմը կայուն կերպով շարունակում էր կառավարել իր տարածքը։ Մյուս կողմից ըստ Սակուրա տոհմի, Էդո ժամանակաշրջանի սկզբից տարածաշրջանի ղեկավարները հաճախ էին փոխվում, որոնցից էին Տակեդա Նոբույոշին, Մացուդաիրա Տադատերուն, Օգասավարա Յոշիցսուգոն և Դոյի Տոշիկացուն։ Բայց ի վերջո տարածաշրջանում ղեկն իր ձեռքն է վերցնում Հոտտա տոհմը, որի տիրապետության ներքո Չիբան այդ ժամանակաշրջանում ծաղկում է ապրում։
1868 թվականին՝ Մեյջիի վերականգնումից և Ճապոնիայում երկաթուղու բացումից հետո, Չիբան դառնում է Չիբա պրեֆեկտուրայի քաղաքական,տնտեսական և մշակութային կենտրոնը։ 1889 թվականի ապրիլի 1-ին Չիբան իր ինքնավար քաղաքներով ընդգրկվում է Չիբա տարածաշրջանի մեջ։ Չիբան որպես քաղաք ձևավորվել է 1921 թվականի հունվարի 1-ին[8]։ Բազմաթիվ փոքր գյուղեր և քաղաքներ մինչև 1944 թվականը միաձուլվել են Չիբային։20-րդ դարի ընթացքում քաղաքը ձեռք է բերել լայնածավալ հողեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը ռազմամթերքի արտադրության գլխավոր կենտրոնն էր,այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգների օդային ռմբակոծության թիրախում էր։ Պատերազմի ավարտին կարելի է ասել քաղաքը գրեթե ամբողջովին ավերվել էր։ Հետպատերազմյան արդյունաբերականացումը հանգեցրեց նրան, որ քաղաքը դարձավ Քեյոյի արդյունաբերական գոտու գլխավոր մասը[8]։ 1992 թվականի ապրիլի 1-ին Ճապոնիայի կողմից Չիբան հռչակվում է քաղաք[3]։
Ըստ Ճապոնիայի մարդահամարի տվյալների[11], Չիբայի բնակչությունը զգալիորեն աճել է վերջին 70 տարիների ընթացքում։
2016 թվականի փետրվար ամսվա դրությամբ քաղաքը ունեցել է մոտ 972,861 բնակչություն,և յուրաքանչյուր կմ2 վրա բնակչության խտությունը կազմել է 3,580 մարդ։ Քաղաքի ամբողջ տարածքը 271,76 կմ2 է։ 2007 թվականի մարտի 31-ի դրությամբ քաղաքում ապրում է մոտ 19,135 գրանցված օտարերկրացի,որը կազմում է ընդհանուր բնակչության մոտ 2%-ը։ 2022 թվականի դրությամբ այն Ճապոնիայի 13-րդ ամենամարդաշատ քաղաքն է։
Տարեթիվ | Բնակ․ | ±% |
---|---|---|
1950 | 184,463 | — |
1960 | 258,357 | +40.1% |
1970 | 482,293 | +86.7% |
1980 | 746,43 | +54.8% |
1990 | 829,455 | +11.1% |
2000 | 887,164 | +7.0% |
2010 | 961,749 | +8.4% |
2020 | 974,951 | +1.4% |
Աղբյուր՝ [11] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.