Չեսկի-Կրումլով
քաղաք Չեխիայում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Չեխիայում From Wikipedia, the free encyclopedia
Չեսկի-Կրումլով (գերմ.՝ Krumau or Böhmisch Krumau), քաղաք Չեխիայի Հարավային Բոհեմիայի շրջանում։ Չեսկի-Կրումլովը հին քաղաք է, կենտրոնացած է Չեսկի-Կրումլովի ամրոցի շուրջ։ 1992 թվականից ի վեր Պրահայի ամրոցի հետ միասին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[5]։
Չեսկի-Կրումլով | |||||
Český Krumlov | |||||
| |||||
Երկիր | Չեխիա | ||||
---|---|---|---|---|---|
Համայնք | Չեսկի Կրումլովի շրջան և Q89275961?[1] | ||||
Ներքին բաժանում | Domoradice?[2], Horní Brána?[2], Latrán?[2], Nádražní Předměstí?[2], Nové Dobrkovice?[2], Nové Spolí?[2], Plešivec?[2], Slupenec?[2], Vnitřní Město?[2] և Vyšný?[2] | ||||
Առաջին հիշատակում | 1253[3] | ||||
Մակերես | 22,168455 կմ² | ||||
ԲԾՄ | 492±1 մետր | ||||
Բնակչություն | ▲12 944 մարդ (հունվարի 1, 2024)[4] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 381 01[1] | ||||
Ավտոմոբիլային կոդ | C | ||||
Պաշտոնական կայք | ckrumlov.cz(չեխ.) | ||||
| |||||
Բնակավայրը վերածվել է ամրոցի, որը կառուցվել է 1240 թվականին Վիտկովիչի ընտանիքի հետնորդ Վիտեկ I-ի կողմից։ Ամրոցի անունն առաջին անգամ հիշատակվել է 1253 թվականին՝ Chrumbenowe գործով։ Ըստ լեգենդի՝ Չեսկի-Կրումլով ամրոցի ավանումը ծագում է գերմաներեն krumbe ouwe բառից, որը թարգմանաբար նշանակում է «կոր մարգագետին», Վլտավա գետի ոլորանում։
Չեսկի-Կրումլով քաղաքի շատ ճարտարապետական կառույցներ և ամրոցներ կառուցվել են 14-րդ և 17-րդ դարերում, որոնք հիմնականում կառուցված են Գոթական, Վերածննդի և Բարոկկո ճարտարապետության ոճերով։
Չեսկի-Կրումլով ամրոցը անսովոր մեծ է քաղաքի չափի համար՝ Չեխիայի Հանրապետությունում այն երկրորդն է, զիջում է միայն Պրահայում գտնվող Հրադչանի ամրոցին։ Պատերից ներս գտնվում են մի ընդարձակ այգի կառուցված ռոկոկո ոճով, լայնածավայլ մի կամուրջ, որի վերևում կառուցված է ամրոցը, իսկ ամրոցը բաղկացած է մի քանի առանձին մասերից, որոնք թվագրվում են տարբեր ժամանակաշրջաններին։
20-րդ դարի երկրորդ կեսին, ամրոցն անբավարար կերպով պահպանվելուց հետո, Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի կողմից ներառվել է 1996 թվականի Համաշխարհային հուշարձանների դիտում ծրագրի մեջ։ American Express-ի ֆինանսական աջակցությամբ այգու կենտրոնական շատրվանը պաշտոնագրվել և վերակառուցվել է և մինչև այսօր գործում է ֆունկցիոնալ[6]։
Սուրբ Վիտուսի (Սուրբ Վիտ) եկեղեցին կառուցված է Գոթական ճարտարապետության ոճով, որը գտնվում է ամրոցի ներսում ՝ ճարտարապետության կողմնորոշմամբ մինչև 15-րդ դար։
Չեսկի-Կրումլով ամրոցի թատրոնը կառուցվել է Բարոկկո ոճով, 1680-1682 թվականներին՝ Յոհան I Էգենբերգի կողմից, և 1765-1766 թվականներին թատրոնն իր բեմային սարքավորումների հետ վերանորոգել է Յոզեֆ Ադամ Շվարցենբերգը։ Ամրոցի թատրոնը մի քանի թատրոններից մեկն է, որը պահպանում է իր բնօրինակ բեմական մեքենաները, դեկորացիան և թատերական բեմասարքերը։ Իր տարիքի շնորհիվ, թատրոնն օգտագործվում է միայն երեք անգամ (հանրության համար՝ երկու անգամ), երբ Բարոկկո օպերան կատարվում է մոմի լույսով։
Թատրոնի վերջին սեփականատերը Ադոլֆ Շվարցենբերգն է։ Այստեղ է, որ նա ընդունել է նախագահ Էդվարդ Բենեշին և տվել է նրա մեծ աջակցություն Չեխոսլովակիայի պաշտպանության համար՝ նացիստական Գերմանիայի աճող սպառնալիքի դեմ։ Նրա գույքը 1940 թվականին բռնագրավվել է գեստապոյի կողմից, այնուհետև 1945 թվականին բռնագրավվեց Չեխոլովակիայի կառավարության կողմից։
Չեսկի-Կրումլովում անցկացվում են մի շարք փառատոններ և այլ միջոցառումներ ամեն տարի, այդ թվում՝ Five-Petaled Rose փառատոնը, որը տեղի է ունենում ամառային արևադարձային շաբաթվա վերջին։ Քաղաքի կենտրոնը դարձել է միջնադարյան քաղաք՝ արհեստավորներով, արվեստագետներով, երաժիշտներով և միջնադարյան զգեստերով տեղացիներով։ Քաղաքի ակտիվությունը ներառում է նիզակախաղ, սուսերամարտ, պատմական պարային ներկայացում և ժողովրդական թատրոն՝ ամրոցի սահմաններում և գետի երկայնքով։ Այն ավարտվում է հրավառությամբ։
Չեսկի-Կրումլովի միջազգային երաժշտության փառատոնը սկսվում է հուլիսին և ավարտվում օգոստոսին, և փառատոնի ընթացքում հնչում են տարբեր ժանրերի երաժշտություններ[7]։ Նման միջոցառումներ անցկացվում են ամբողջ տարվա ընթացքում։ Ամառային երաժշտական փառատոնները ներառում են բլյուզ, ռոք և այլն։
1989 թվականին սկսված Թավշյա հեղափոխության ժամանակ Չեսկի-Կրումլով քաղաքում կառուցվել են ավելի քան ութսուն ռեստորաններ։
Քաղաքի կենտրոնում գտնվում է մոլդավիտ կիսաթանկարժեք ադամանդին նվիրված թանգարան։
Չեսկի-Կրումլով քաղաքի քույր քաղաքներն են․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.