Չեսթեր Ա. Արթուր
From Wikipedia, the free encyclopedia
Չեսթեր Ալան Արթուր (անգլ.՝ Chester Alan Arthur, հոկտեմբերի 5, 1829(1829-10-05)[1][2][3][…], Fairfield, Ֆրանկլին շրջան, Վերմոնտ, ԱՄՆ - նոյեմբերի 18, 1886(1886-11-18)[4][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի փաստաբան և քաղաքական գործիչ, որը 1881-1885 թվականներին եղել է Միացյալ Նահանգների 21-րդ նախագահը։ Նախկինում լինելով 20-րդ փոխնախագահը՝ նրան հաջողվեց նախագահ Ջեյմս Գարֆիլդի մահից հետո երկու ամիս նախագահել, երբ 1881 թվականի սեպտեմբերին Գարֆիլդը սպանվեց մարդասպանի կողմից։
Չեսթեր Ա. Արթուր անգլ.՝ Chester A. Arthur | ||
| ||
---|---|---|
1881-1885 | ||
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն և Վիգերի կուսակցություն | |
Կրթություն՝ | Յունիոն քոլեջ (1848) և State and National Law School? (1853) | |
Մասնագիտություն՝ | սպա, փաստաբան, քաղաքական գործիչ, պետական գործիչ և դաստիարակ | |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի | |
Ծննդյան օր | հոկտեմբերի 5, 1829(1829-10-05)[1][2][3][…] | |
Ծննդավայր | Fairfield, Ֆրանկլին շրջան, Վերմոնտ, ԱՄՆ | |
Վախճանի օր | նոյեմբերի 18, 1886(1886-11-18)[4][1][2][…] (57 տարեկան) | |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ | |
Թաղված | Albany Rural Cemetery | |
Քաղաքացիություն | ԱՄՆ | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Chester Alan Arthur | |
Հայր | William Arthur? | |
Մայր | Malvina Stone?[1] | |
Ամուսին | Էլեն Արթուր | |
Զավակներ | Chester Alan Arthur II?, William Lewis Herndon Arthur?[1] և Ellen Herndon Arthur?[1] | |
Ինքնագիր | ||
Արթուրը ծնվել է Վերմոնտում գտնվող Ֆերֆիլդ քաղաքում, մեծացել Նյու Յորքի արվարձանում և Նյու Յորքում սովորել է իրավաբանություն։ Նա Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Նյու Յորքի Միլիցիայի մատակարարման գեներալ։ Պատերազմից հետո նա ավելի շատ ժամանակ նվիրեց հանրապետականների քաղաքականությանը և արագ աճեց Նյու Յորքի սենատոր Ռոսկո Քոնկլինգի քաղաքական կազմակերպությունում։ Նախագահ Ուլիս Գրանտը 1871 թվականին նրան նշանակեց Նյու Յորքի նավահանգստի կոլեկցիոների պաշտոնում, և նա Քոնկլինգի Հանրապետական կուսակցության Ստալվարտ խմբակցության կարևոր աջակիցն էր։ 1878 թվականին Նախագահ Ռադերֆորդ Բ. Հայեսը աշխատանքից հեռացրեց Արթուրին Նյու Յորքի դաշնային հովանավորչական համակարգը հեղափոխելու ծրագիր ունենալու պատրվակով։ 1880 թվականին Գարֆիլդը որպես հանրապետականների նախագահի թեկանծու հաղթեց ընտրություններում, իսկ Արթուրը առաջադրվեց որպես թեկնածուների ցուցակի կարգավորման գծով փոխնախագահ՝ Արևելյան Ստալվարտ։ Նրա նշանակվելուց չորս ամիս անց Գարֆիլդը հրազենով սպանվեց մարդասպանի կողմից, 11 շաբաթ անց նա մահացավ, և Արթուրը ստանձնեց նախագահի պաշտոնը։
Ի սկզբանե, Արթուրը պայքարում էր բացասական համբավի դեմ որպես Ստալվարտի և Քոնկլինգի կազմակերպության ներկայացուցչի։ Ի զարմանս բարեփոխիչների՝ նա սատարեց և ուժի մեջ մտցրեց Pendleton քաղաքացիական ծառայության բարեփոխումների մասին օրենքը։ Նա հանձն առավ ԱՄՆ ռազմածովային ուժերի վերակազմավորումը, բայց նրան քննադատում էին, որ չհաջողվեց մեղմել դաշնային բյուջեի գերակատարումը, որը կուտակվել էր Քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր։ Արթուրը դժկամորեն ստորագրեց չինացիների արտաքսման մասին օրենքը, որով արգելվում էր չինացի բանվորների մուտքը։ 1875 օրենքը արգելում էր չինացի կանանց մուտքը դեպի երկիր և առաջին համընդհանուր արգելքն էր ազգի կամ էթնիկ խմբի՝ երկիր ներգաղթելու վերաբերյալ։
Տառապելով վատառողջությունից՝ Արթուրը քիչ ջանքեր գործադրեց 1884 թվականի Հանրապետական կուսակցության առաջադրումն ապահովելու համար, և նա իր ժամկետի ավարտին լքեց պաշտոնը։ Լրագրող Ալեքսանդր Մաքքլորը գրել է. «Ոչ ոք երբևէ այսքան խոր և լայն անվստահութուն վայելելով մուտք չի գործել նախագահություն, որքան Չեսթեր Ալան Արթուրը, և ոչ ոք այլևս թոշակի չի անցել՝ ավելի շատ հարգված լինելով ինչպես քաղաքական ընկերոջ, այնպես էլ թշնամու կողմից»[5]։ Արթուրի վատացող առողջական վիճակն ու քաղաքական խառնաշփոթը միասին պատճառ հանդիսացան, որ նրա վարչակազմն ավելի քիչ ակտիվություն ցուցաբերի, քան ներկայիս նախագահությունը, այնուամենայնիվ, նա ժամանակակիցների կողմից գովասանքի խոսքերի արժանացավ իր խելամտորեն պաշտոնավարման համար։ « The New York World» ամփոփեց Արթուրի նախագահությունը 1886 թվականին երբ նա մահացավ. «Ոչ մի պարտականություն չանտեսվեց նրա կառավարման ժամանակ, և ոչ մի համարձակ նախագիծ չտագնապեցրեց ազգին»:[6] Մարկ Տվենը նրա մասին գրել է. «Իհարկե դժվար կլիներ հատկապես Նախագահ Արթուրի աշխատակազմի համար »:[7] 20-րդ և 21-րդ դարերի ընթացքում, սակայն, Արթուրը մոռացության մատնվեց մարդկանց կողմից։ Նրանք Բուրլինթոնից արագ տեղափոխվեցին Ջերիքո, և վերջապես Ուոթերվիլ, քանի որ Ուիլյամը, տարբեր դպրոցներում դասավանդելով, աշխատանք ունեցավ։ Ուիլյամ Արթուրը նաև մի կարճ ժամանակահատված ծախսեցեց իրավագիտություն սովորելու վրա, բայց Ուոթվիլում գտնվելու ժամանակ նա հրաժարվեց թե՛ իր իրավաբանական ուսումնասիրությունից և թե՛ իր պրեսբերտյան դաստիարակությունից` միանալու « Ազատ կամքի մկրտիչներին ». նա իր կյանքի մնացած մասը՝ որպես քահանա անցկացրեց այդ աղանդի մեջ ։