Չեռնոգորիայի թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Չեռնոգորիայի թագավորություն (սերբ.՝ Краљевина Црна Гора), 1910-ից 1918 թվականներին Բալկանյան թերակղզու վրա գոյություն ունեցած պետություն։ Թագավորությունը ձևավորվել է Բալկանյան պատերազմների արդյունքում Օսմանյան կայսրությունից անկախացած Չեռնոգորիայի իշխանության կառավարչի թագադրումից հետո և փաստացի գոյատևել մինչև 1916 թվականը[1]։
Արագ փաստեր Краљевина Црна Гора ...
Չեռնոգորիայի թագավորություն | ||||
Краљевина Црна Гора | ||||
---|---|---|---|---|
| ||||
Պետական կարգ | Ըստ ժամանակագրության՝
| |||
Մայրաքաղաք | Ցետինե (խոշորագույն քաղաք) | |||
Թագավորանիստ ոստան | մայրաքաղաք | |||
Պետության գլուխ | Չեռնոգորիայի արքա | |||
Արքայատոհմ | Պետրովիչի-Նոգոշի | |||
Լեզու | սերբերեն | |||
Կրոն | ուղղափառություն | |||
Դեպքեր և իրադարձություններ | ||||
Պատմական շրջան | Նոր շրջան | |||
Հասարակարգ | Կապիտալիստական հասարակարգ | |||
Հիմնադրում | օգոստոսի 28, 1910 | |||
Հզորության գագաթնակետ | 1910-1921՝ Նիկոլայ I-ի օրոք | |||
Անկում | ||||
Ժամանակագրական հաջորդականություն | ||||
- Իշխանությունը վերածվում է թագավորության | օգոստոսի 28, 1910 | |||
- Ավստրո-Հունգարիայի օկուպացիա | հունվարի 15, 1916 | |||
- Միացումը Սերբիայի թագավորությանը | նոյեմբերի 26, 1918 | |||
Ներկայիս տարածքում | Չեռնոգորիա Սերբիա Կոսովո (դե ֆակտո անկախ) | |||
| ||||
Պատմության պորտալ |
Փակել
Այդ տարում երկիրը բռնազավթվել է հարևան Ավստրո-Հունգարական կայսրության զորաբանակի կողմից, սակայն երկրից դուրս ձևավորվել է վտարանդի կառավարություն։ 1918 թվականի նոյեմբերի 26-ին Չեռնոգորիայի տարածքը միացվել է Սերբիայի թագավորությանը։