Չեշիրյան կատու
From Wikipedia, the free encyclopedia
Չեշիրյան կատու (անգլ.՝ Cheshire Cat), հորինված կատու, որը հանրաճանաչ է դարձել Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի շնորհիվ (1865) և հայտնի է իր յուրօրինակ չարախինդ ժպիտի համար։ Չեշիրյան կատուն առաջին հերթին կապվում է Ալիսին առնչվող թեմաների հետ, բայց վաղուց դուրս է եկել գրականության սահմաններից և ներխուժել զանգվածային մշակույթ՝ հայտնվելով մեդիայում՝ քաղաքական մուլտֆիլմերից մինչև հեռուստատեսություն, ինչպես նաև միջբնագավառային հետազոտություններում՝ բիզնեսից գիտություն։ Կատվի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ ժամանակ առ ժամանակ նրա մարմինն անհետանում է. մարմնի վերջին տեսանելի հատվածը մնում է ժպիտը։
Արագ փաստեր Չեշիրյան կատու, Շարք՝ ...
Չեշիրյան կատու | |
---|---|
Ջոն Թենիելի նկարը Ալիսի 1965 թվականի հրատարակության համար | |
Շարք՝ | Ալիսը Հրաշքների աշխարհում |
Հեղինակներ՝ | Լուիս Քերոլ |
Փակել