![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/52/Theater_District_-_panoramio.jpg/640px-Theater_District_-_panoramio.jpg&w=640&q=50)
Զանգվածային մշակույթ
կենցաղի, զվարճանքի և տեղեկատվության մշակույթ, որը գերակշռում է ժամանակակից հասարակության մեջ / From Wikipedia, the free encyclopedia
Զանգվածային մշակույթ կամ փոփ մշակույթ, մեծամասնության մշակույթ, կենցաղի, զվարճանքի և տեղեկատվության մշակույթ, որը գերակշռում է ժամանակակից հասարակության մեջ։ Այն ներառում է այնպիսի երևույթներ, ինչպիսիք են լրատվամիջոցները (ներառյալ համացանցը, հեռուստատեսությունը, ռադիոն), սպորտը, կինեմատոգրաֆիան, երաժշտությունը, զանգվածային գրականությունը, կերպարվեստը և այլն։
Ենթակատեգորիա | մշակույթ, մեյնսթրիմ ![]() | |
---|---|---|
Հակառակը | մոդեռնիզմ ![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/52/Theater_District_-_panoramio.jpg/640px-Theater_District_-_panoramio.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c4/SWCA_-_Desert_Mandalorians_%2817015136888%29.jpg/640px-SWCA_-_Desert_Mandalorians_%2817015136888%29.jpg)
Զանգվածային մշակույթի բովանդակությունը պայմանավորված է ամենօրյա իրադարձություններով, ձգտումներով և կարիքներով, որոնք կազմում են բնակչության մեծամասնության (այսինքն՝ մեյնստրիմի) կենսակերպի մի մասը։
«Զանգվածային մշակույթ» եզրույթն առաջացել է 20-րդ դարի 40-ական թվականներին Մաքս Հորքհայմերի և Դուայթ Մաքդոնալդի աշխատություններում, որոնք նվիրված էին հեռուստատեսության քննադատությանը։ Եզրույթը լայն տարածում է գտել Ֆրանկֆուրտյան սոցիոլոգիական դպրոցի ներկայացուցիչների աշխատությունների շնորհիվ։