Չեխական ոզնի
հակատանկային ողեփակոց / From Wikipedia, the free encyclopedia
Հակատանկային ոզնի կամ չեխական ոզնի (չեխ․՝ rozsocháč կամ ježek), ամենապարզ հակատանկային պաշտպանության պատնեշ, որը եռաչափ վեցթև խաչ է։ Ի տարբերություն վիշապի ատամների, այն համեմատաբար շարժական է[1]։
Նկարագրություն | |
Համալիրի մաս | ֆորտիֆիկացիա |
Անվանված է | Չեխոսլովակիա, hedgehog? և Mikhail Gorikker? |
![]() |
Պատրաստված է մետաղական անկյունակների կամ I-հեծանների (այսինքն՝ L-, H- կամ 𝐈-աձև) խաչվող ձողակտորներից։ Այն իր ձևով (և դիզայնով) նման է մետաղական ճանի կամ քալտրոպի (Caltrop)[2] շատ ավելի մեծ տարբերակին[1]։
Ոզնին շատ արդյունավետ է թեթևից միջին տանկերն ու ռազմական տրանսպորտային միջոցները պաշտպանական գիծ ներթափանցելու դեմ. այն պահպանում է իր գործառույթը նույնիսկ մոտակայքում տեղի ունեցած պայթյունից հետո։ Թեև չեխական ոզնիները թույլ պաշտպանական միջոց են հարձակվող հետևակի դեմ, հետևակային ուժերը, ընդհանուր առմամբ, շատ ավելի քիչ արդյունավետ են ամրացված պաշտպանական դիրքերի դեմ, քան մոտոհրաձգային ստորաբաժանումները։
Ոզնիներն ավելի քիչ արդյունավետ են, քան դաշտերի ականապատումը, բայց ոզնիներ կարող են պատրաստվել մեծ քանակությամբ ջարդոններից՝ առանց բարձր տեխնոլոգիաների կիրառման և կարող են հեշտությամբ տեղափոխվել մի տեղամասից մյուսը, ինչը հատկապես կարևոր է պատերազմական ժամանակաշրջանում։