ամերիկացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Դեմութ (անգլ.՝ Charles Demuth, նոյեմբերի 8, 1883[1][2][3][…], Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - հոկտեմբերի 23, 1935[1][2][5][…], Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), ամերիկացի նկարիչ, ԱՄՆ նկարչության պրեցենզիոնիզմի ներկայացուցիչ։
Չարլզ Դեմութ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 23, 1935[1][2][5][…] (51 տարեկան) |
Մահվան վայր | Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլարոսսիի ակադեմիա և Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, լուսանկարիչ, գծանկարիչ և նկարազարդող |
Ոճ | պրեցիզիոնիզմ[6] |
Ժանր | պրեցիզիոնիզմ, քաղաքային բնանկար[4], նատյուրմորտ[4] և մարդու ձևի գեղանկարչություն[4] |
Թեմաներ | ջրաներկ |
Ուշագրավ աշխատանքներ | Buildings? և I Saw the Figure 5 in Gold? |
Ուսուցիչ | Թոմալ Փոլոք Անշութց |
Charles Demuth Վիքիպահեստում |
Չարլզ Դեմութը ծնվել է ծխախոտի առևտրով զբաղվող ընտանիքում։ Ուսումնասիրել է նկարչություն և գեղանկարչություն Ֆիլադելֆիայի Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայում։ Ուսումնառության ժամանակ ծանոթացել է ապագա բանաստեղծ Վիլյամ Կառլոս Վիլյամսի հետ, որի հետ մտերիմ հարաբերությունների մեջ էր մինչև իր մահը։ Ավելի ուշ Չ. Դեմութը իր ուսումը շարունակում է Փարիզում, Կոլարոսի ակադեմիայում և Ժյուլիանի ակադեմիայում։ Փարիզում նա ընկերանում է նկարիչ Մարսդեն Հարթլիի հետ, ում հաջողվեց ծանոթացնել Դեմութին հայտնի ամերիկացի գալերիստ Ալֆրեդ Սթիգլիցի հետ։ Նկարիչը մտնում է մեծահարուստ Գերտրուդ Սթայնի սրահի մշտական հյուրերի շրջանակի մեջ։ ԱՄՆ վերադառնալուց հետո, 1926 թվականին Ա. Սթիգլիցի Intimate Gallery նյույորքյան պատկերասրահում տեղի ունեցավ նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը։ Դեմութը հաճախ է այցելում Նյու Յորք, որտեղ ժամանակ է անցկացնում համասեռականների (մասնավորապես՝ Լաֆայեթի բաղնիքներում), սակայն ապրում է իր ծնողների տանը՝ Լանքասթերում։ Նկարիչը երկար ժամանակ ծանր հիվանդ էր՝ տառապում էր ազդրի վնասվացքից և դիաբետից, որի հետևանքով էլ մահացավ։
Դեմութը 20-րդ դարի ամերիկյան գեղանկարչության մի շարք նշանավոր կտավների ստեղծողն էր։ Ոգեշնչվելով Ու. Կ. Ուիլյամսի Մեծ պատկերը (The Great Figure) բանաստեղծությամբ, 1928 թվականին նա գրում է իր ամենահայտնի ստեղծագործությունը՝ Ոսկե № 5 պատկերը: Սա 9 ցուցանակ-դիմանկարներից մեկն է, որոնք Դեմութը նկարել է իր ստեղծագործական ընկերների պատվին՝ Ջորջիա Օ’Քիֆի, Արթուր Դոուվի, Չարլզ Սթեֆֆորդ Դունկանի, Մարդսեն Հարթլի, Ջոն Մարինի, ինչպես նաև Գերտրուդ Սթայնի, Յուջին Օ'Նիլի, Ուոլլես Սթիվենսի և ՈՒ.Կ. Ուիլյամսի։ Իր մյուս նկարների (Իմ Եգիպտոս (My Egypt)) նկարիչը փառաբանում է իր փոքր հայրենիքի՝ Փենսիլվանիայի ինդուստրացումը։ Այս աշխատանքները դարձել են 20-րդ դարի ամերիկյան մոդերնիստական գեղանկարչության վառ դրսևորումներից մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.