From Wikipedia, the free encyclopedia
Չարլզ Էդվարդ Այվզ (անգլ.՝ Charles Edward Ives, հոկտեմբերի 20, 1874[4][5][6][…], Դանբերի[1] - մայիսի 19, 1954[4][5][6][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի կոմպոզիտոր, 20-րդ դարի ամերիկյան նոր կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։
Չարլզ Էդվարդ Այվզ | |
---|---|
![]() 1913 թվական | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Charles Edward Ives |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1874 (150 տարեկան) Դանբերի (Կոնեկտիկուտ) |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 19, 1954 Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Գերեզման | Wooster Cemetery[2] |
Ժանրեր | սիմֆոնիա |
Մասնագիտություն | Ապահովագրության վիճակագիր և կոմպոզիտոր |
Գործիքներ | երգեհոն |
Գործունեություն | 1890-ականներից 1926 |
Կրթություն | Եյլի համալսարան, Հարվարդի համալսարան և Hopkins School? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | charlesives.org |
Charles Ives Վիքիպահեստում |
Ռազմական գործիչ Ջորջ Այվզի որդին (1845–1894), ով եղել է նրա երաժշտության առաջին ուսուցիչը։ 1887 թվականից սկսած եկեղեցում աշխատել է որպես երգեհոնահար։ Ավարտել է Եյլի համալսարանը (1894–1898), որտեղ սովորել է կոմպոզիցիա (Հ. Փարքերի դասարան) և երգեհոն է նվագել (Դ. Բակայի դասարան)։ Երաժշտություն սկսել է գրել 19-րդ դարի 90-ական թվականներից։ 1899 թվականներից սկսած Նյու Յորքում և այլ քաղաքներում եղել է եկեղեցական երգեհոնահար։ Աշխատել է տարբեր ապահովագրական ընկերություններում, հիմնել սեփական բիզնեսը, անշարժ գույքի ապահովագրության մեջ ներկայացրել մի շարք նորարարություններ։ Ապահովագրության ոլորտում բազմաթիվ հաջողություններ է ունեցել, ինչը թույլ է տվել ապահովել ընտանիքին, իսկ երաժշտությամբ զբաղվելը դարձել է հոբբի։ 1907 թվականի սկզբներին սրտի խնդիրներ է ունեցել, դրան հետագայում ավելանում է շաքարային դիաբետ և այլ հիվանդություններ։ 1927 թվականի սկզբներին դադարել է ստեղծագործել և շուտով հեռացել բիզնեսից[7]։
1940-ական թվականներին նրա աշխատանքները հազվադեպ էին կատարվում և գործնականում հայտնի չէին։ Այվզին իսկապես ընդունվել է միայն նրա մահից հետո, երբ նա ճանաչվել է որպես ամերիկյան լավագույն կոմպոզիտորներից մեկը։ Առաջին ճանաչումը 1940-ական թվականներին էր, երբ Այվզի արվեստը բարձր է գնահատվել Առնոլդ Շյոնբերգի կողմից։ Այվզը երրորդ սիմֆոնիայի (1911) համար պարգևատրվել է Պուլիցերյան մրցանակով (1947)։ 1951 թվականին Այվզի երկրորդ սիմֆոնիայի պրեմիերայի դիրիժորն է Լեոնարդ Բերնստայնը։
Այվզի արվեստի վրա մեծ ազդեցություն է ունեցել ազգային երաժշտությունը, որը նա լսել է իր մանկության տարիներին, որն անցել է գյուղում՝ ազգային երգեր, հոգևոր և կրոնական օրհներգեր։ Այվզի երաժշտական յուրահատուկ ճաշակը միավորում է ֆոլկլորի տարրեր, ավանդական կենցաղային երաժշտությունը բարդ, սուր, ոչ ներդաշնակ և ձայնային մեթոդների հետ։ Ուոլինգֆորդ Ռիգերի, Հենրի Քոուելի, Կարլ Ռագլսի և Ջոն Բեքերի հետ միասին եղել է «Ամերիկյան հնգյակ» ավանգարդիստ կոմպոզիտորներից մեկը։
Սկսած 1970 թվականից Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիան երիտասարդ կոմպոզիտորներին հանձնում է Չարլզ Այվզի ամենամյա մրցանակ։ Այվզի պատվին Մերկուրիում անվանվել է խառնարան։
Seamless Wikipedia browsing. On steroids.