![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/78/National_Museum_of_Ethnology%252C_Osaka_-_Catur-a%25E1%25B9%2585ga_-_Rajasthan_in_India.jpg/640px-National_Museum_of_Ethnology%252C_Osaka_-_Catur-a%25E1%25B9%2585ga_-_Rajasthan_in_India.jpg&w=640&q=50)
Չատուրանգա
Հնդկական հնագույն խաղ / From Wikipedia, the free encyclopedia
Չատուրանգա (սանսկրիտ՝ चतुरंग:,ՄՀԱ|caturaṅga), հին հնդկական խաղ, որը համարվում է շախմատի, սյոգիի և շատ այլ խաղերի նախահայրը։ Հայտնի է երկու խաղացողների համար չատուրանգայի տարբերակ, որը նման է ժամանակակից շախմատին, և 11-րդ դարից սկսած՝ չորս խաղացողների համար նախատեսված տարբերակ (այն նաև կոչվում է «չատուրաջա»)։ Խաղի կանոնները բացարձակապես անհայտ են, աղբյուրները պարունակում են խաղաքարերի շարժումների նկարագրություններ, որոնք տարբեր հեղինակների մոտ ունեն որոշակի տարբերություններ[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/78/National_Museum_of_Ethnology%2C_Osaka_-_Catur-a%E1%B9%85ga_-_Rajasthan_in_India.jpg/320px-National_Museum_of_Ethnology%2C_Osaka_-_Catur-a%E1%B9%85ga_-_Rajasthan_in_India.jpg)
«Չատուրանգա» անունը թարգմանվում է որպես «չորս մասից բաղկացած» և ի սկզբանե եղել է զորքի բնորոշիչ մակդիրը, հին Հնդկաստանում զորքը բաղկացած էր կառքերից (ռաթհա), մարտական փղերից (հասթի), հեծելազորից (աշվա) և հետևակ զինվորներից (պադաթի)։ Խաղը խորհրդանշում էր մարտ, որը ներառում էր զորքերի չորս ճյուղեր՝ առաջնորդի (ռաջայի) գլխավորությամբ[2].։