From Wikipedia, the free encyclopedia
Չաովարատ Չանվիրակուլ (որոշ աղբյուրներում՝ Չաուվարատ Չանվիրակուլ[1]) (թաի.՝ ชวรัตน์ ชาญวีรกุล, հունիսի 7, 1936, Բանգկոկ, Թաիլանդ), Թայլանդի քաղաքական գործիչ։ Եղել է Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարը 2008-2010 թվականների քաղաքական ճգնաժամի ժամանակ։
Չաովարատ Չանվիրակուլ | |
Կուսակցություն՝ | Bhumjaithai Party? |
---|---|
Կրթություն՝ | Thammasat University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ և նախարար |
Դավանանք | բուդդայականություն |
Ծննդյան օր | հունիսի 7, 1936 (88 տարեկան) |
Ծննդավայր | Բանգկոկ, Թաիլանդ |
Քաղաքացիություն | Թաիլանդ |
Զավակներ | Anutin Charnvirakul? |
Ինքնագիր | |
Չաովարատ Չանվիրակուլը ծնվել է 1936 թվականի հունիսի 7-ին Բանգկոկում։
Ավարտել է Թամասաթ համալսարանը 1966 թվականին և ստացել տնտեսագիտության բակալավրի գիտական աստիճան[2]. Ավելի ուշ ուսման է անցել նաև Չուլաչոմկլաո Թագավորական ռազմական ակադեմիայում։
Երկար տարիներ աշխատելով պետական սեկտորում՝ Չաովարատ Չանվիրակուլը կառավարության կազմի մեջ է մտել 1994 թվականին՝ որպես ֆինանսների նախարարի տեղակալ՝ այդ պաշտոնում մնալով մինչև 1997 թվականը։ 2008 թվականին վերադարձել է կառավարություն՝ որպես առողջապահության նախարար, իսկ ավելի ուշ դարձել է Թաիլանդի վարչապետի տեղակալ։
2008 թվականի դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել Ժողովրդական իշխանության կուսակցության և կառավարող կոալիցիայի մեջ մտնող այլ կուսակցությունների լուծարման վերաբերյալ։ Գործող վարչապետ Սոմչայ Վոնգսավատն ազատվել է պաշտոնից կառավարության մի շարք այլ ներկայացուցիչների հետ միասին։ Չաովարատը, սակայն, կառավարության միակ ավագ անդամն էր, որը կապ չի ունեցել լուծարված կուսակցությունների հետ, և այդպիսով դարձել է վարչապետի միակ հնարավոր թեկնածուն։ Ընդ որում, որպես կառավարության ղեկավար կամ նրան պետք է հաստատեին Ներկայացուցիչների պալատի անդամները, կամ նա պետք է հանդես գար որպես քաղաքական որևէ միավորման թեկնածու[3]։ Այդ հեռանկարը շատերի մոտ որոշակի հարցեր է առաջացրել. այսպես, մի խումբ սենատորներ հարցում են ուղարկել Սահմանադրական դատարան՝ պահանջելով պարզաբանել վարչապետի պաշտոնում նրա նշանակման օրինականությունը (թեկուզ միայն որպես պաշտոնակատարի)։ Թաիլանդի 2007 թվականի Սահմանադրության դրույթների համաձայն՝ վարչապետը պետք է լիներ Ներկայացուցիչների պալատի անդամ, իսկ Չաովարատը նրա պատգամավորը չէր[4]։ Այնուամենայնիվ, նշանակումը կայացել է։ 2008 թվականի դեկտեմբերի 15-ին Չաովարատան Թաիլանդի վարչապետի պաշտոնում փոխարինել է Ապհիսիտ Վետչաչիվին՝ Դեմոկրատական կուսակցության առաջնորդին[5]։ Չաովարատ Չանվիրակուլն էլ Թաիլանդի ներքին գործերի նախարար է նշանակվել Ապհիսիտի կառավարությունում և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2011 թվականը, երբ իշխող կոալիցիան պարտություն է կրել ընտրություններում։ 2009 թվականի փետրվարի 14-ին, Չաովարատը դարձել է նաև Թաիլանդի հպարտություն կուսակցության առաջնորդը։
Ամուսնացած է Թասանի Չանվիրակուլի հետ։ Ունի երեք երեխա[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.