Չան Կայշիի հրացան
From Wikipedia, the free encyclopedia
Չժունչժեն տեսակի հրացան (չինարեն՝ 中正式), հայտնի որպես Չան Կայշիի հրացան կամ էլ Տիպ 24 (չինարեն՝ 二四式), չինական հրացան, գերմանական Mauser 98 հրացանի արտոնագրված պատճենը[1]։ Չան Կայշիի հրացանների արտադրությունը սկսվել է 1935 թվականին (կամ Չինական Հանրապետության օրացույցով 24-րդ տարում, որի պատվին էլ ստացել է Տիպ 24 անունը)։ Հետագայում այն ստացել է Չժունչժեն տեսակի հրացան անվանումը։ Չինական Կարմիր Բանակում այն հայտնի էր Տիպ 79 անունով։ Չնայած նրան, որ Տիպ 24-ը սպառազինության մեջ է մտել 1935 թվականին, այն չէր հանդիսանում Չինական Հանրապետության պատմության ամենատարածված հրացանը, նրան սկսել են օգտագործել միայն ճապոնա-չինական պատերազմի տարիներին։ Զենքն օգտագործվել է ընդհուպ Չինական պատերազմի ավարտը[2]։
Չան Կայշիի հրացան | |
---|---|
Ենթատեսակ | bolt-action rifle? |
Երկիր | National Government of the Republic of China և Թայվան |
Ծառայության ընդունման տարի | 1935 |
Պատերազմներ | Երկրորդ ճապոնա-չինական պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Chinese Civil War? և Կորեական պատերազմ |
Արտադրված է | 600 000 |
Փամփուշտի տեսակ | 7,92×57 մմ |
Mauser C96 ատրճանակի և հետևակային սաղավարտի հետ միասին Չան Կայշիի հրացանը Չինական Հանրապետության` ազգային հեղափոխական բանակի խորհրդանիշն է։