![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a7/Tea_ceremony_performing_2.jpg/640px-Tea_ceremony_performing_2.jpg&w=640&q=50)
Չանոյու
From Wikipedia, the free encyclopedia
Չանոյու (ճապոներեն՝ 茶の湯), թեյախմության արարողություն Ճապոնիայում, որը դասվում է ինքնօրինակ, եզակի արվեստների շարքը։ Հոգևոր ու հասարակական կյանքում այն էական դեր է խաղում արդեն մի քանի դար շարունակ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a7/Tea_ceremony_performing_2.jpg/320px-Tea_ceremony_performing_2.jpg)
Չանոյուն կարգավորված ծես է, որին մասնակցում են թեյի վարպետը, որը թեյ է պատրաստում և լցնում գավաթները, և նրանք, որոնք ներկա են լինում ծեսին և խմում թեյը[1]։
Ծեսի ժամանակ ամեն մեկն ունի իր վարվելաոճը, որն ընդգրկում է թե՛ նստելադիրքը, թե՝ բոլոր շարժումները, թե՛ դեմքի արտահայտությունը, թե՛ խոսելաձևը։ Չանոյուի գեղագիտությունը ենթարկվում է ձեն-բուդդայականության կանոններին։