Ուրվականներից քշվածները
From Wikipedia, the free encyclopedia
Ուրվականներից քշվածները (ճապ.՝ 千と千尋の神隠し Սեն տո Չիհիրո նո Կամինաքուշի, Սենի ու Չիհիրոյի անհետացումը), ճապոնական անիմացիոն ֆիլմ, որի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Հայաո Միյաձակին է։ Արտադրել է Գիբլի ստուդիան[2]։ Թողարկվել է 2001 թվականին։ Անիմեն պատմում է 10-ամյա աղջկա՝ Չիհիրո Օգինոյի մասին։ Տնից տեղափոխվելիս Չիհիրոն պատահմամբ ընկնում է ուրվականների աշխարհ։ Կախարդ Յուբաբան Չիհիրոյի ծնողներին վերածում է խոզերի, իսկ Չիհիրոն աշխատանքի է անցնում նրա լողարանում։ Հետագայում նա փորձում է ազատվել այդ աշխատանքից և փրկելով իր ծնողներին, արդյունքում վերադառնալ մարդկային աշխարհ։
Ուրվականներից քշվածները 千と千尋の神隠し | |
---|---|
Ժանր | ֆենտեզի, մուլտիպլիկացիա, գիտական ֆանտաստիկա, արկածային |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | Հուլիսի 20, 2001 թ |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Հայաո Միյաձակի |
Պրոդյուսեր | Տոշիո Սուզուկի |
Սցենարիստ(ներ) | Հայաո Միյաձակի |
Դերակատարներ | Րումի Հիրագի, Միյու Իրինո, Մարի Նացուկի, Տակեշի Նաիտո, Յասուկո Սավագուչի, Ցունեհիկո Կամիջո, Տակեհիկո Օնո, Բունտա Սուգավարա |
Օպերատոր | Ացուշի Օկուի |
Երաժշտություն | Ջո Հիսաիշի |
Մոնտաժ | Տակեշի Սեյամա |
Ընկերություն | Tokuma Shoten, Studio Ghibli, Nippon Television Network, Dentsu, Buena Vista Home Entertainment, Tohokushinsha Film, Mitsubishi Commercial Affairs |
Տևողություն | 124 րոպե[1] |
Բյուջե | ¥1.9 միլիարդ ($19 միլիոն) |
Տեղայնացնող | Toho |
Կայք | Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի թողարկում «Ուրվականներից քշվածները» (բնօրինակ անվանում — 千と千尋の神隠し) |
Ամռանը Միյաձակիի տուն հաճախ գալիս էր իր ընկեր, պրոդյուսեր Սեիջի Օկուդայի 10-ամյա աղջիկը[3], ում այցելության ժամանակ էլ Միյաձակին որոշում է գրել անիմեի սցենարը։
Այդ ժամանակ Միյաձակին աշխատաում էր 2 տարբեր սեփական ծրագրերի վրա, որոնք հետագայում մերժվում են։ «Ուրվականներից քշվածները»-ի արտադրությունը սկսվում է 2000 թվականին՝ $19 միլիոն բյուջեով։ Արտադրության ժամանակ Միյաձակին հասկանում է, որ անիմեի տևողությունը կլինի մոտ 3 ժամ և որոշում է կտրել որոշ տեսարաններ։
Walt Disney Pictures ընկերությունը առաջարկում է Pixar ընկերության ռեժիսոր Զոն Լասեթերին, ով Միյաձակիի երկրպագուն է, կատարել անիմեի անգլերեն թարգմանությունը՝ ամերիկյան թողարկման համար։ Լասեթերը ընտրում է Քիրք Վայզին՝ որպես ադապտացիայի ռեժիսոր, իսկ Դոնալդ Վ. Էրնսթին՝ պրոդյուսեր։ Սցենարիստներ Սինդի Դևիս Հևիթը և Դոնալդ Հ. Հևիթը գրում են անգլերեն երկխոսությունները՝ համապատասխանեցնելով դրանք անիմեում ճապոներեն լեզվով շրթունքների շարժումներին[4]։
Անիմեն թողարկվում է 2001 թվականի հուլիսի 20ին և դառնում Ճապոնիայի պատմության մեջ ամենահաջողակ ֆիլմը։ Ամբողջ աշխատրյում այն աճում է մոտ $330 միլիոն, և արժանանում շատ քննադատների գովեստին։ Անիմեն բոքս օֆիսում անցնում է նույնիսկ «Տիտանիկ»-ին, որը համարվում էր տվյալ ժամանակի ամենատարածված ֆիլմը։ Անիմեն հաճախ է գրավում բարձր դիրքեր հանրահայտ մուլտիպլիկացիաների շարքերում[5][6][7]։
75-րդ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ «Ուրվականներից քշվածները» հաղթել է «լավագույն մուլտիպլիկացիա» մրցանակը, 2002 թ-ի Բեռլինի միջազգային ֆիլմերի փառատոնին` Ոսկե արջ։ Այն նաև գտնվում է «BFI 50 ֆիլմեր, որ պետք է նայել մինչ 14 տարեկանը լրանալը»-ի լավագույն տասնյակում։