քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Ուրմիա (պարս.՝ ارومیه, Օրումիե), քաղաք Իրանի հյուսիս-արևմուտքում, Արևմտյան Ադրբեջան օսթանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 736 224 մարդ (2016)[1][2]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ուրմիա | |||
պարս.՝ ارومیه | |||
| |||
Երկիր | Իրան | ||
Օսթան | Արևմտյան Ադրբեջան | ||
Շահրեստան | Ուրմիա | ||
Համայնք | Central District? | ||
Մակերես | 42,7 կմ² | ||
ԲԾՄ | 1332 մետր | ||
Բնակչություն | 736 224 մարդ (2016)[1][2] | ||
Ժամային գոտի | UTC+3:30 | ||
Հեռախոսային կոդ | 0441 | ||
Պաշտոնական կայք | urmia.ir | ||
| |||
Խաղողագործության և գինեգործության կենտրոն է։ Կա շաքարի, ծխախոտի, չոր մրգերի, գորգագործական և տնայնագործական արտադրություն։ Ունի օդանավակայան, մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ։
Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 736 224 մարդ, որոնք կազմում էին 225 050 տնտեսություն[3]։ Ուրմիան բնակչությամբ Արևմտյան Ադրբեջան օսթանի ամենախոշոր[4] և Իրանի տասներորդ ամենախոշոր քաղաքն է[5]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Բնակիչերը հիմնականում իրանական ադրբեջանցիներ են, բնակվում են նաև պարսիկներ, ասորիներ։
Եղել է Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Թրաբի գավառի կենտրոնը։ Հայաստանի 387 թվականի բաժանման ժամանակ միացվել է Պարսկաստանին։ Ուրմիան շարունակել է մնալ հայաբնակ, սակայն դարերի ընթացքում այնտեղ հաստատվել են ասորիներ, պարսիկներ, թաթարներ, հրեաներ։ Ուրմիան խիստ տուժել է 1791 թվականի երկրաշարժից։ 1906 թվականին Ուրմիայում բնակվել են 60, 1914 թվականին՝ 70 տուն հայ։ Նրանք զբաղվել են արհեստագործությամբ (ունեցել են սննդի և թեթև արդյունաբերության տնայնագործական բնույթի ձեռնարկություններ) ու առևտրով, ինչպես նաև այգեգործության, պարտիզպանությամբ և բրնձի մշակմամբ։ 1889-1891 թվականներին կառուցվել է հայկական եկեղեցի, որին կից գործել է գիշերօթիկ դպրոց։ Ուրմիայի հայերը սերտ կապերի մեջ էին մերձակա Գյարդուբադ, Բաբարի, Նախիջևանթափա, Իսալու, Ռահավա հայկական գյուղերի հետ։ 1926 թվականին, ի պատիվ Ռեզա Փեհլեվի շահի վերանվանվել է Ռեզայե, 1979 թվականի հեղափոխությունից հետո կրկին՝ Ուրմիա։ Վերջին տվյալներով այժմ Ուրմիայում և ամբողջ Ատրպատականում բնակվում է մոտ 2000 հայ։ Մինչև օրս պահպանվել է Ուրմիայի հողե կրկնակի բարձր պարիսպներով պատած բերդն՝ իր հոյակապ դռներով և ներսի մի քանի կառույցներով։ Քաղաքն ունի հայկական կանգուն եկեղեցի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.