իտալիացի քաղաքական և պետական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Ուրբանո Ռատացի (իտալ.՝ Urbano Pio Francesco Rattazzi, հունիսի 30, 1808[2], Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա[2] - հունիսի 5, 1873[3][4][2], Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա[2]), իտալիացի քաղաքական և պետական գործիչ, երկու անգամ ընտրվել է Իտալիայի վարչապետ, և երկու անգամ էլ այդ պաշտոնում փոխարինել է Բետտինո Ռիկասոլին։
Ուրբանո Ռատացի իտալ.՝ Urbano Rattazzi | |
Կուսակցություն՝ | Ձախ |
---|---|
Կրթություն՝ | Թուրինի համալսարան |
Գիտական աստիճան՝ | դափնեկիր[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և փաստաբան |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | հունիսի 30, 1808[2] |
Ծննդավայր | Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա[2] |
Վախճանի օր | հունիսի 5, 1873[3][4][2] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա[2] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Kingdom of Sardinia |
Ի ծնե անուն | իտալ.՝ Urbano Rattazzi |
Ամուսին | Laetitia Marie Wyse Bonaparte? |
Ինքնագիր | |
Ուրբանո Ռատացին ծնվել է Հյուսիսային Իտալիայում՝ Ալեսանդրիա քաղաքում։ Ռատտացիի հայրը եղել է Պիեմոնտում գտնվող Արդարադատության խորհրդի քարտուղարը։
Ուրբանո Ռատացին իր իրավաբանական կրթությունը ստացել է Թուրինում և մեծ ճանաչում է ձեռք բերել որպես փաստաբան։
1848 թվականին ընտրվել է պատգամավոր թուրինյան խորհրդարանում, տեղ է գրավել լիբերալների շրջանում, դարձել է «Ձախ» կուսակցության ղեկավար, նպաստել է Բալբոյի նախարարության անկմանը, ստացել է հանրային կրթության նախարարի պաշտոնը, այնուհետև եղել է ներքին գործերի նախարար, որից հետո՝ վարչապետ։
Նովարի ճակատամարտում Կառլ Ալբերտի զորքերի պարտությունից հետո հրաժարական է տվել, ինչպես նաև դուրս եկել «Ձախ» կուսակցությունից։
1852 թվականին Ռատացիի և Կամիլլո Բենսո Կավուրի միջև համաձայնագիր է կնքվել, որի արդյունքում Ուրբանոն դարձել է պալատի նախագահ։ 1854 թվականին Ուրբանոն ստացել է արդարադատության նախարարի պաշտոնը Կավուրի գրասենյակում, իսկ 1855-1858 թվականներին եղել է ներքին գործերի նախարար։
Այս ընթացքում Ուրբանոն իրականացրել է մի շարք կարևոր բարեփոխումներ Իտալիայում (որոշ վանական համայնքների ոչնչացում, քրեական օրենսգրքի վերափոխում, քաղաքական հանցագործությունների համար մահապատժի վերացում և այլն)։ Դուրս է եկել նախարարությունից Կավուրի արտաքին քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։
1859 թվականին Կավուրի հրաժարականից հետո՝ 1862 թվականի մարտին Ուրբանոն դարձել է Իտալիայի վարչապետը, բայց Ֆրանսիայի նկատմամբ չափազանց մեծ համակրանքը և և Գարիբալդիի Հռոմ կատարած արշավին (որն ավարտվել է Ասպրոմոնեի ճակատամարտով) հակազդեցությունը պատճառ է դարձել նրա անկմանը նույն թվականի օգոստոսին։
1867 թվականի ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ուրբանո Ռատացին կրկին ղեկավարել է կաբինետը, որն իրեն չափազանց երկիմաստ է պահել Ջուզեպպե Գարիբալդիի նկատմամբ, որը կրկին արշավ էր ձեռնարկել Հռոմի դեմ և չափազանց ստրկամիտ էր Նապոլեոն III-ի նկատմամբ, ում համակրանքը Ռատացիի նկատմամբ զգալիորեն աճել էր 1864 թվականին նրա ամուսնությունից ի վեր Նապոլեոն III-ի ազգական Մարիա Լետիցիա Բոնապարտ Վեյզի հետ, որը, խայտառակվելով Փարիզում, ստիպված է եղել բնակվել Սավոյում։ Ունեցել են մեկ դուստր` Իզաբելլա Ռոման[5][6][7][8]։
Ուրբանո Ռատացիի՝ որպես պետական պաշտոնյայի համբավը խաթարվել է նրա բնավորության թուլության և ամուր հայացքների բացակայության պատճառով։
Ուրբանո Ռատացին պալատի փայլուն հռետորներից էր։ Նրա ելույթները հրատարակել է Սկորացին (Հռոմ, 1876-80)։
Ուրբանո Ռատացցին մահացել է 1873 թվականի հունիսի 5-ին 64 տարեկանում Ֆրոզինոնե քաղաքում լյարդի քաղցկեղից[9], թաղվել է իր հայրենի քաղաքի մոնումենտալ գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.