քաղաքակենտրոնացում From Wikipedia, the free encyclopedia
Ուրբանիզացիա (ֆրանս․ urbanisation, լատ․ urbanus-քաղաքային, urbs- քաղաք), հասարակության զարգացման մեջ քաղաքների դերի բարձրացման պատմական պրոցես, որն ընդգրկում է բնակչության սոցիալ–մասնագիտական, ժողովրդագրական կառուցվածքի, նրա ապրելակերպի, մշակույթի, արտադրողական ուժերի տեղաբաշխման, տարաբնակեցման և այլ փոփոխությունները։
Առաջին քաղաքներն ի հայտ են եկել մեր թվարկությունից առաջ։Սակայն «ուրբանացում» եզրույթն առաջին անգամ օգտագործվել է 19-րդ դարի երկրորդ կեսին։ 1800 թվականին աշխարհում քաղաքային բնակչության բաժինը կազմում էր 5,1%, 1900 թվականին՝ 13,3, 1950 թվականին 29,3, 2000 թվականին՝ 47,5, իսկ 2012 թվականին՝ 53,4%։ Ժամանակային առումով այն համընկնում է ժողովրդագրական պայթյունին։ «Քաղաքային պայթյունի» բնորոշ գծերն են քաղաքային բնակչության աճի տեմպերի արագացումը,խոշոր քաղաքների,քաղաքային ագլոմերացիաների թվի և դերի, ինչպես նաև միլիոնատեր ագլոմերացիաների արագ աճը։ Այդ բոլորը հստակ դրսևորվում են հիպերուրբանացման գործընթացի տարբեր ձևերում։ Սուպերքաղաքները կամ մեգաքաղաքները` գերհսկա քաղաքները,տեղիք են տալիս խոշոր քաղաքային ագլոմերացիաների,իսկ վերջիներիս կուտակումներն էլ` մեգալոպոլիսների։
Ուրբանիզացումը մեծ ազդեցություն է թողնում տարբեր սոցիալ-տնտեսական ֆորմացիաների ու պետությունների զարգացման վրա, հենց քաղաքների աճի հետ են կապված քաղաքակրթության հիմնական նվաճումները։ Ուրբանիզացման, քաղաքների զարգացումը պայմանավորված են նյութական ու հոգևոր գործունեության զանազան ձևերի ու տեսակների համակենտրոնացման ու ինտեգրացման օբյեկտիվ անհրաժեշտությամբ, արտադրության, գիտության ու մշակույթի տարբեր ոլորտների միջև կապերի ուժեղացմամբ, որն իր հերթին բարձրացնում է սոցիալական պրոցեսների ինտենսիվությունը։ Այդ պրոցեսներն առավել արդյունավետ են ընթանում խոշոր քաղաքներում, ուր առավել արգասաբեր է գիտատեխնիկական, սոցիալ-քաղաքական, տնտեսական գործոնների, մշակութային ավանդույթների, բնակչության տարբեր խավերի փոխադարձ շփումն ու ներգործությունը։ Ուրբանիզացումը ունեցել է զարգացման երկու հիմնական փուլ։ Առաջին փուլում նկատվում է առավելապես քաղաքներում բնակչության համակենտրոնացման, ավելի ու ավելի ընդլայնվող մերձ-քաղաքային գոտիների հետ այդ քաղաքների օրգ․ սերտաճման, դրանց հետ կապված տարաբնակեցման նոր ձևերի ու յուրահատուկ ապրելակերպի (այսպես կոչված, մետրոպոլացում) տարածման միտում։ Այդ պրոցեսում հատուկ տեղ ունի միլիոնանոց աղաքների թվի աճը։ Ստեղծվում են պայմաններ նյութական և հոգևոր բարձրագույն նվաճումների համար։ Երկրորդ փուլում (սկսած 1960-ական թվականից)։
Ուրբանիզացումի զարգացման հետ «քաղաք» հասկացությունն աստիճանաբար փոխվում է։ Գյուղատնտեսական աշխատանքի մեթոդների արդիականացումը, գյուղի ամբողջ սոցիալական նկարագրի վերափոխումը խարխլում են ըստ բնակչության զբաղմունքի բնույթի քաղաքն ու գյուղը սահմանազատելու հիմքը։ Գյուղական վայրերում մշտապես ավելանում է ինդուստրիալ բնակչությունը՝ դրանով իսկ գյուղական բազմաթիվ բնակավայրեր վերածելով ոչ գյուղատնտեսականի՝ արդյունաբերականի, տրանսպորտայինի, ծառայողականի, ինչպես նաև մոտակա քաղաքային կենտրոնների բնակելի «մասնաճյուղերի»։ Ինդուստրիալ գործունեության տարածման հետ, քաղաքամերձ գյուղական վայրերում բնակավայրերն արտաքնապես էլ քաղաքի տեսք են ընդունում, առաջանում են տրանսպորտային ուղիների երկայնքով ձգվող ուրբանիզացված գոտիներ, շրջաններ, մի շարք դեպքերում ագլոմերացիաները սերտաճում են առաջանում են, այսպես կոչված, մեգապոլիսներ։ Ուրբանիզացումի ժամանակակից փուլին բնորոշ երևույթ է բնակչության ճոճանակային միգրացիան, երբ նկատվում է մեծ քաղաքների բնակիչների զանգվածային տեղափոխություն մերձքաղաքային բնակավայրեր, «փախուստ քաղաքներից»։
Քաղաքակենտրոնացումը ունեցել է զարգացման երկու հիմնական փուլեր։ Առաջինում տեղի է ունեցել քաղաքներում բնակչության համակենտրոնացում, ավելի ու ավելի ընդլայնվող մերձքաղաքային գոտիների հետ այդ քաղաքների սերտաճում, դրանց հետ կապված տարաբնակեցման նոր ձևերի և յուրահատուկ կենսակերպի (այսպես կոչված մետրոպոլացում) տարածում։ Այդ գործընթացում հատուկ տեղ ունի միլիոնանոց քաղաքների թվի աճը։ Երկրորդ փուլում քաղաքակենտրոնացման զարգացման հետ «քաղաք» հասկացությունն աստիճանաբար փոխվում է։ Գյուղատնտեսության աշխատանքի եղանակների արդիականացումը, գյուղի ամբողջ սոցիալական նկարագրի վերափոխումը խարխլում են (ըստ բնակչության զբաղմունքի բնույթի) քաղաքն ու գյուղը սահմանահատող հիմքը։
Գյուղական վայրերում մշտապես աճում է արդյունագործությամբ զբաղվող բնակչությունը, դրանով իսկ գյուղական բազմաթիվ բնակավայրեր վերածվում են արդյունաբերության, տրանսպորտային, սպասարկման և մոտակա քաղաքային կենտրոնների բնակելի «մասնաճյուղերի»։ Արդյունաբերությունը գործունեության ծավալման հետ քաղաքամերձ գյուղական վայրերում բնակավայրերն արտաքնապես քաղաքի տեսք են ընդունում, առաջանում են տրանսպորտային ուղիների երկայնքով ձգվող քաղաքանման գոտիներ, շրջաններ, մի շարք դեպքերում ագլոմերացիաները սերտաճում են. առաջանում են մեգապոլիսներ (գիգանտ-քաղաքներ)։ Երկիր մոլորակի քաղաքակենտրոնացված ընդհանուր տարածքը 2001 թվականին կազմել է աշխարհի ցամաքային տարածքի 2 %-ը, իսկ քաղաքային բնակչությունը՝ մոլորակի բնակչության 47 %-ը, Հայաստանում՝ 64,2 % (2005 թվական)։ Քաղաքակենտրոնացման բնակավայրերին առավել բնորոշ են սթրեսը, աղմուկը։ Քաղաքակենտրոնացումը հզոր էկոլոգիկայի գործոն է, որն ուղեկցվում է լանդշաֆտի, հողային և ջրային պաշարների փոխակերպմամբ, թափոնների զանգվածային աճով, որոնք թափանցում են մթնոլորտ, ջրային և վերերկրյա էկոհամակարգեր՝ հանգեցնելով Երկրի կենսաերկրաքիմիական շրջափուլերի բացասական փոփոխությունների։
Բնության վրա առավել բացասական ազդեցություն է ունենում արդ. ձեռնարկությունների տարերային կենտրոնացումը խոշոր քաղաքներում, այդ թվում և «ոչ մաքուր» արտադրությունների ավելացումը։ Քաղաքային տրանսպորտն աղտոտում է օդային ավազանը, բարձրացնում աղմուկի ֆոնը և ազդում մարդկանց հոգեվիճակի վրա։ Աղմուկի ֆոնը իջեցնելու նպատակով բնակելի շենքերը կառուցում են փողոցի բանուկ մասից հեռու, բարձրացնում են կանաչապատվածության աստիճանը (Երևանում՝ Հվ-արմ. թաղամասում այդպիսի փողոց է կառուցված)։
Ժամանակակից ուրբանացումը որպես համաշխարհային գործընթաց, զարգանում է երեք հիմնական ուղղություններով։
Առաջին ուղղությունը քաղաքային բնակչության թվի արագ աճն է` սեփական վերարտադրության և գյուղից կատարվող միգրացիայի հաշվին։ հայտնի է, որ քաղաքներում բնական աճի տեմպերը սովորաբար ավելի ցածր են, քան գյուղերում։
Երկրորդ ուղղությունը քաղաքային բանկչության համակենտրոնացման ուժեղացումն է։ Դա նշանակում է,որ քաղաքային բնակչությունը ավելի ու ավելի է կենտրոնանում խոշոր և գերխոշոր քաղաքների շուրջ։ Օրինաչափություն է. ինչքան մեծ է քաղաքը,այնքան արագ է նրա բնակչության աճը։ Պատճառը դարձյալ մեխանիկական աճն է։ Բայց այս դեպքում ոչ միայն գյուղական վայրերի, այլև փոքր և միջին քաղաքների հաշվին։
Երրորդ ուղղությունը քաղաքային տարաբնակեցման պարզ ձևերից անցումն է դեպի ավելի բարդ ձևեր։ Հայտնի է, որ քաղաքային տարաբնակեցման առավել պառզ ձևերը` կետային քաղաքները, զարգացման ընթացքում ընդարձակվելով ու միավորվելով, գրանցում են տարաբնակեցման ավելի բարդ` խմբային ձևեր` քաղաքային ագլոմերացիաներ։
Ագլոմերացիաների հետագա զարգացումն էլ բերում է քաղաքային տարաբնակեցման ավելի բարդ ձևերի` մեգալոպոլիսների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.