![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/20/%25E6%259C%2589%25E7%258F%25A0%25E5%25B1%25B1.jpg/640px-%25E6%259C%2589%25E7%258F%25A0%25E5%25B1%25B1.jpg&w=640&q=50)
Ուսու (հրաբուխ)
From Wikipedia, the free encyclopedia
Ուսու լեռ (ճապ.՝ 有珠山, տրանս.՝ Ուսու զան), ակտիվ ստրատոհրաբուխ է Շիկոցու Տոյա ազգային պարկում՝ Հոկայդո, Ճապոնիա։ 1900 թվականից մինչ այժմ այն ժայթքել է 4 անգամ՝ 1910-ին (այն ստեղծեց Մեյցզի սինզանը[1]), 1944–45-ին (Այն ստեղծեց Շովա սինզանը), 1977-ի օգոստոսի 7[2] և 2001-ի մարտի 31։ Հյուսիսից Տոյա լիճն է։ Ուսու լեռը ձևավորվել է կալդերայի հարավային իջվածքում.
Արագ փաստեր Ուսու, Տեսակ ...
Ուսու | |
---|---|
![]() 有珠山 Ուսու զան | |
Տեսակ | հրաբուխ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Հոկայդո |
Վայր | Հոկայդո |
Աշխարհագրական տեղադրություն | Հոկայդո |
Մասն է | Top 100 Geological Sites in Japan? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 733 մ |
Պահպանման տարածք | Shikotsu-Tōya National Park? և Toya-Usu UNESCO Global Geopark? |
Հրաբուխի ձև | ստրատոհրաբուխ |
Վերջին ժայթքում | 2001 թվականի մարտից մինչ սեպտեմբեր |
42°32′28″ հս․. լ. 140°50′35″ ավ. ե.HGЯOL |
Փակել
Ուսու և Շովա շինզան լեռները Շիկոցու Տոյա ազգային պարկի հիմնական զբոսաշրջային վայրերն են։ Ուսու լեռան վրա գտնվող ճոպանուղին այցելուներին տանում է դեպի Շովա-Շինզան նայող հարթակներ։ 1977 թվականի ժայթքումը հիշատակվում է Ալան Բութի « Ճանապարհներ դեպի Սատա» ուղեգրությունում։ 2008 թվականին G8-ի գագաթնաժողովը տեղի ունեցավ Ուսու լեռան մոտ՝ Տոյա լճի ափին[3]։
|