From Wikipedia, the free encyclopedia
«Ուսուցիչը» (ռուս.՝ «Учитель»), 1939 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Սերգեյ Գերասիմովը սեփական սցենարով։ Այս ֆիլմով սկսվել է Սերգեյ Ապոլինարիևիչի կինոկենսագրության «հեղինակային ռեժիսուրայի» շրջանը[1]։
Ուսուցիչը ռուս.՝ Учитель | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա և կինոպատում |
Թվական | 1939 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Գերասիմով |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Գերասիմով |
Դերակատարներ | Բորիս Չիրկով, Տամարա Մակարովա, Պավել Վոլկով և Q18009113? |
Օպերատոր | Վլադիմիր Յակովլև |
Երաժշտություն | Վենեդիկտ Պուշկով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 102 րոպե |
IMDb | ID 0032070 |
The New Teacher (1939 film) Վիքիպահեստում |
Պրեմիերան կայացել է 1939 թվականի դեկտեմբերի 10-ին։
Ժապավենը երկու անգամ՝ 1963 և 1981 թվականներին, վերականգնվել է Գորկու անվան կինոստուդիայում։
1941 թվականին «Ուսուցիչը» ֆիլմի վրա աշխատելու համար ռեժիսոր Սերգեյ Գերասիմովը և գլխավոր կանացի դերակատար Տամարա Մակարովան արժանացել են Ստալինյան 2-րդ աստիճանի մրցանակի։
Երիտասարդ մասնագետ Ստեպան Իվանովիչ Լաուտինը (Բորիս Չիրկով) Մոսկվայում ուսումն ավարտելուց հետո վերադառնում է հայրենի գյուղ՝ այնտեղ նոր դպրոց կառուցելու մտադրությամբ։ Այս լուրը ոգևորում է բոլորին, բացի Լաուտին ավագից, որը կոլտնտեսության նախագահն է։ Հայրը (Պավել Վոլկով) համոզված է, որ որդին չի կարողացել արժանապատվորեն դրսևորել իրեն մայրաքաղաքում, քանի որ նա տուն է վերադարձել առանց ոչնչի։
Սերունդների բախման հետ կապված սյուժետային գիշը զարգանում է ֆիլմի քնարական թեմային զուգահեռ։ Ուսուցչի ժամանումը խառնաշփոթ է առաջացնում երիտասարդ հարևան Ագրաֆենա Շումիլինայի (Տամարա Մակարովա) հոգում։ Իմանալով, որ Ստեպանն անընդհատ նամակներ է ուղարկում ինչ-որ մեկին, նա ենթադրում է, որ մեծ քաղաքում նա սիրել ընկերուհի ունի։ Լաուտինի մակարդակին համապատասխանելու համար Գրունյան մեկնում է սովորելու։
Արվեստի պատմության դոկտոր Սեմյոն Ֆրեյլիխը «Զրույցներ սովետական կինոյի մասին» գրքում գրել է, որ «Ուսուցիչը» և «Երիտասարդ գվարդիա» ֆիլմերը վերանայելիս ինքը նկատել է ինտոնացիոն նմանություն Տամարա Մակարովայի և Նոնա Մորդյուկովայի հերոսուհիների միջև։ Կինոգետը դա բացատրել է նրանով, որ Սերգեյ Ապոլինարիևիչը, աշխատելով դերասանների հետ, դերերն այնքան կոնկրետ է վերլուծել, որ «գերասիմովյան պլաստիկան անխուսափելիորեն բողբոջում է էկրանային կերպարում»[2]։
Ռեժիսորի խոսքով՝ «Ուսուցիչը» ֆիլմում նա փորձել է վերարտադրել ուրալյան գյուղի մթնոլորտը, որն իրեն ծանոթ է մանկուց։ Այդ պատճառով Սերգեյ Գերասիմովը ֆիլմում պահպանել է ուրալյան առոգանությունը, հագուստը, զարդարանքը և «պարտադիր ծածկոցով սնդուկները»[3]։
Դերասան | Դեր |
---|---|
Բորիս Չիրկով | ուսուցիչ | Ստեպան Իվանովիչ Լաուտին,
Տամարա Մակարովա | գյուղի բնակիչ | Ագրաֆենա Շումիլինա,
Պավել Վոլկով | կոլտնտեսության նախագահ | Իվան Ֆեոդորովիչ Լաուտին,
Վերա Պոմերանցևա | Ստեպանի մայրը | Պրասկովյա Վասիլևնա Լուտինա,
Լյուդմիլա Շաբալինա | Ստեպանի քույրը | Մարիա Իվանովնա Լաուտինա,
Վալենտինա Տելեգինա | Ստեպանիդա Իվանովնա Լաուտինա |
Միխայիլ Եկատերինինսկի | շրջկոմի քարտուղար | Ալեքսանդր Սերգեևիչ Ռեմիզով,
Ս. Շինկևիչ | կոմերիտական բջջի քարտուղար |
Վ. Զամյատին | Պյոտր Սորոկին |
Նիկոլայ Սունոզով | կոմբրիգ | Կոնստանտին Խուդյակով,
Իվան Նազարով | պապ | Սեմյոն Դմիտրիևիչ,
Ալեքսանդրա Մատվեևա | Նաստյա Ֆալալեևա |
Օ. Կրովացկի | բայան նվագող |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.