Ուսուցիչ
From Wikipedia, the free encyclopedia
Ուսուցիչ, (որոշ կոնտեքստներում նաև՝ դաստիարակ), անձ, որի օգնությամբ աշակերտները ձեռք են բերում գիտելիքներ, ունակություններ և առաքինություն։ Ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, ուսուցիչն ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական աշխատողն է[1]։
![]() | |
Մասնագիտություն | |
---|---|
մասնագիտություն | |
Գործունեության ոլորտ | դասավանդում և կրթություն |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/45/Brack_Vocabularius_rerum.jpg/640px-Brack_Vocabularius_rerum.jpg)
Ոչ ֆորմալ ուսուցչի դերը կարող է ստանձնել ցանկացած մարդ (օրինակ՝ աշխատակցին ներկայացնելով որևէ առաջադրանքի կատարման եղանակը)։ Որոշ երկրներում դպրոցական տարիքի պատանիների կրթումը դպրոցների կամ քոլեջների փոխարեն կարող է իրականացվել ոչ ֆորմալ պայմաններում, օրինակ՝ տանը։ Շատ երկրներում ֆորմալ կրթությունն իրականացվում է մասնագիտացված ուսուցիչների կողմից, որոնք վճարվում են կատարած աշխատանքի դիմաց։