From Wikipedia, the free encyclopedia
Ուսամա Անուար Ուքաշա (հուլիսի 27, 1941, Kafr el-Sheikh, Եգիպտոս - մայիսի 28, 2010[1], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի արձակագիր, սերիալներ, ֆիլմեր և պիեսներ գրող։ Արաբական և եգիպտական դրամայի ամենանշանավոր հեղինակներից և սցենարիստներից մեկն է[2]։ Նրա գործերը համարվում են ամենակարևորները և ամենաշատ դիտվողները արաբական աշխարհում և Եգիպտոսում[2]։
Ուսամա Անուար Ուքաշա أسامة أنور عكاشة | |
---|---|
Ծնվել է | 1941 հուլիսի 27 |
Ծննդավայր | Kafr el-Sheikh, Եգիպտոս |
Վախճանվել է | մայիսի 28, 2010 68) | (տարիքը
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | լրագրող, սցենարիստ, գրող և վիպասան |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Կրթություն | Այն Շամս համալսարան |
Ամուսին | Abeer Mounir? |
1962 թվականին «Այն Շամս» համալսարանից ստացել է բարձրագույն կրթություն հոգեբանական և սոցիալական հետազոտությունների ամբիոնից[2]։ Ավարտելուց հետո աշխատել է անչափահասների բարեկեցության կենտրոնում որպես հոգեբան։ 1963-1964 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ Ասիութի նահանգում[2][3]։ Ապա 1964-1966 թվականներին որպես կառավարիչ է աշխատել Քաֆր Ալ-Շեյխ նահանգում։ 1966-1982 թվականներին «Ազհար»ի համալսարանում սոցիալական աշխատող է եղել, ապա հրաժարականն է տվել և նվիրվել ստեղծագործության։
Ուսամա Անուար Ուքաշան «Ալ-Ահրամ» թերթում[4] հանդես էր գալիս շաբաթական հոդվածներով։ Նա հայտնի էր Մերձավոր Արևելքում և Եգիպտոսում որպես ամենասիրված ժողովրդական սերիալների գրող։ Նրա վերջին գործերից էր «Ալ-Մսրաուիյե» սերիալը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.