Ուորեն (Միչիգան)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ուորեն (անգլ.՝ Warren), նավահանգստային քաղաք ԱՄՆ-ում՝ Միչիգան նահանգի Մաքոմ շրջանում, որի վարչական կենտրոնն ու խոշորագույն բնակավայրն է։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 134 056[2], 2020 թվականի տվյալներով՝ 139.387[3]. այդ ցուցանիշով Ուորենը երրորդ տեղն է գրավում Միչիգան նահանգում[4]։ Քաղաքը Դեթրոյթի արվարձանն է, ընկած է Հուրոն և Էրի լճերը միացնող նեղուցի ափին, զբաղեցնում է 89,18 քառակուսի կիլոմետր տարածք[4]։
Բնակավայր | ||
---|---|---|
Ուորեն | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Մաքոմ շրջան | |
Հիմնադրված է | 1830 թ. | |
Մակերես | 89,243689 կմ², 89,243681 կմ² | |
ԲԾՄ | 191±1 մետր | |
Բնակչություն | ▲139 387 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Հեռախոսային կոդ | 586 | |
Պաշտոնական կայք | cityofwarren.org(անգլ.) | |
| ||
Ուորենում գործում են մի շարք խոշոր ընկերություններ, այդ թվում՝ General Motors Technical Center-ը, ԱՄՆ-ի բանակի Դեթրոյթի զինանոցը, TACOM Life Cycle Management Command-ը, Tank Automotive Research, Development and Engineering Center-ը (TARDEC)[5], Big Boy Restaurants International-ը, Asset Acceptance-ը։
1940—1941 թվականներին քաղաքի մերձակա ամայուտում 138 հեկտարի վրա կառուցվել ու շահագործման է հանձնվել Դեթրոյթի տանկաշինական գործարանը, որը շուտով դարձել է խոշորագույն տանկաշինական ձեռնարկությունը աշխարհում (հենց այդ գործարանի տարածքում էլ գտնվել է ԱՄՆ-ի բանակի ավտո-զրահատանկային գլխավոր վարչությունը՝ TACOM-ը), և Ուորենը «աշխարհի տանկային մայրաքաղաքի» հռչակ է ձեռք բերել[6]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այդ գործարանն ավելի շատ տանկ է արտադրել, քան ֆաշիստական Գերմանիայի ամբողջ տանկաշինական արդյունաբերությունը[7]։
Ուորեն (Իսթպոյնթ կայան)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 0.4 (32.8) |
2.1 (35.8) |
7.1 (44.7) |
14.6 (58.3) |
20.9 (69.7) |
26.7 (80.0) |
29 (84.2) |
27.6 (81.7) |
23.8 (74.8) |
16.8 (62.3) |
9.4 (49.0) |
2.5 (36.5) |
15.1 (59.1) |
Միջին օրական °C (°F) | −3.6 (25.5) |
−2.6 (27.3) |
1.7 (35.0) |
8.4 (47.2) |
14.8 (58.6) |
20.5 (68.9) |
22.9 (73.3) |
21.8 (71.3) |
17.7 (63.9) |
11.2 (52.1) |
4.9 (40.8) |
−1.3 (29.7) |
9.7 (49.5) |
Միջին ցածր °C (°F) | −7.7 (18.2) |
−7.3 (18.8) |
−3.7 (25.3) |
2.2 (36.0) |
8.6 (47.5) |
14.3 (57.7) |
16.8 (62.3) |
16 (60.8) |
11.6 (52.9) |
5.5 (41.9) |
0.3 (32.5) |
−5.1 (22.9) |
4.3 (39.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 47.2 (1.86) |
46.2 (1.82) |
57.7 (2.27) |
78 (3.07) |
82 (3.23) |
85.9 (3.38) |
81.8 (3.22) |
85.9 (3.38) |
87.6 (3.45) |
69.9 (2.75) |
77.5 (3.05) |
63.2 (2.49) |
862.8 (33.97) |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.