Ուիլոու Սմիթ
From Wikipedia, the free encyclopedia
Ուիլոու Կամիլ Ռեյն Սմիթ (անգլ.՝ Willow Camille Reign Smith, հոկտեմբերի 31, 2000(2000-10-31)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), կամ պարզապես Ուիլոու (անգլ.՝ Willow), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, ձայնային պրոդյուսեր և դերասանուհի։ Նա Ուիլ Սմիթի և Ջադա Փինքեթ Սմիթի դուստրն է, ինչպես նաև Ջեյդեն Սմիթի կրտսեր քույրը։ Սմիթը դերասանական դեբյուտը կատարել է 2007 թվականին «Ես լեգենդ եմ» ֆիլմում, իսկ ավելի ուշ հայտնվել է «Քիթ Քիթրեջ։ Ամերիկյան աղջիկ» ֆիլմում՝ Էբիգեյլ Բրեսլինի հետ միասին։
Ուիլոու Սմիթ անգլ.՝ Willow Smith | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 31, 2000 (23 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Մայրենի լեզու | անգլերեն |
Ազդվել է | Ավրիլ Լավին[1], Paramore[1], My Chemical Romance[1] և Panic! At the Disco[1] |
Մասնագիտություն | |
Գործունեություն | 2007-այժմ |
Ծնողներ | Ուիլ Սմիթ Ջադա Փինքեթ Սմիթ |
Պարգևներ և մրցանակներ | Ամբողջական ցանկ |
Անդամություն | The Anxiety? |
Կայք | willowsmith.com |
Willow Smith Վիքիպահեստում |
Սմիթը մեկնարկել է իր երաժշտական կարիերան 2010 թվականի գարնանը։ 2010 թվականին նա թողարկել է «Whip My Hair», իսկ 2011 թվականին՝ «21st Century Girl» սինգլները։ 2010 թվականին Սմիթը պայմանագիր կնքելով Ջեյ Զիի՝ Roc Nation լեյբլի հետ, դարձել է լեյբլի հետ պայմանագիր ունեցող ամենաերիտասարդ արտիստը։ «Whip My Hair»-ը զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի 11-րդ հորիզոնականը։ Դրա երաժշտական տեսահոլովակն առաջադրվել է 2011 թվականի BET Awards մրցանակին «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում[3]։ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին Ուիլոուն թողարկել է իր դեբյուտային՝ «Ardipithecus» ալբոմը։