բրիտանացի էվոլյուցիոն կենսաբան From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Դոնալդ Համիլթոն, (անգլ. William Donald Hamilton, օգոստոսի 1, 1936[1], Կահիրե, Եգիպտոսի թագավորություն[2] - մարտի 7, 2000[1], Միդլսեքսի հիվանդանոց, Վեստմինստեր, Միացյալ Թագավորություն և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]), բրիտանացի էվոլյուցիոն կենսաբան։
Ուիլյամ Դոնալդ Համիլթոն անգլ.՝ W. D. Hamilton | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1936[1] Կահիրե, Եգիպտոսի թագավորություն[2] |
Մահացել է | մարտի 7, 2000[1] (63 տարեկան) Միդլսեքսի հիվանդանոց, Վեստմինստեր, Միացյալ Թագավորություն կամ Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3] բնական մահով |
Գերեզման | Wytham |
Բնակության վայր(եր) | Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | էվոլյուցիոնիստ, գենետիկ, կենդանաբան, հոգեբան և սոցիոկենսաբան |
Հաստատություն(ներ) | Միչիգանի համալսարան և Սան Պաուլուի համալսարան |
Գործունեության ոլորտ | կենսաբանություն և սոցիոկենսաբանություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Լոնդոնի համալսարանի քոլեջ, Սուրբ Ջոնի քոլեջ և Թոնբրիջ Սքուլ |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Ջոն Հայնալ և Սեդրիք Սմիթ |
Եղել է գիտական ղեկավար | Laurence D. Hurst? և Olivia Judson? |
Ազդվել է | Ռոնալդ Ֆիշեր |
Պարգևներ | |
Հայր | A. M. Hamilton? |
Համիլտոնը առավել հայտնի է դարձել իր տեսական աշխատանքով, որն ապահովում էր ազգակիցների ընտրության և ալտրուիզմի գենետիկական հիմնավորումը։ Նա համարվում է այդ ուղղության առաջին հիմնադիրներից մեկը, հետագայում Էդվարդ Օսբորն Ուիլսոնի աշխատանքների շնորհիվ դարձավ հայտնի որպես սոցիոլոգ-կենսաբան։
Համիլտոնը ծնվել է 1936 թվականին Կահիրեում, Եգիպտոսում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Համիլտոնին աքսորում են էդինբուրգ։ Նա վաղ տարիքից հետաքրքրվում էր բնական պատմությամբ, և ազատ ժամանակն անցկացնում էր թիթեռներ և այլ միջատներ հավաքելով։ 1946 թվականին նա իր համար բացահայտեց Էդմունդ Ֆորդի «Թիթեռներ» գիրքը, որտեղ նա ծանոթացավ էվոլյուցիայի սկզբունքներին բնական հավաքածուի, գենետիկայի և պոպուլյացիայի միջոցով։
Տասներկու տարեկան հասակում նա ծանր վիրավորվում է՝ խաղալով հոր մոտ եղած պայթուցիկների հետ։ Եթե նրա մայրը բժիշկ չլիներ, այս պատահարը կարող էր սպանել նրան։ Կյանքը փրկելու համար նա ստիպված էր ենթարկվել կրծքային վիրահատության, բայց նրա աջ ձեռքի մատները պետք է անդամահատեին։
Համիլթոնն ընդունվեց Քեմբրիջի համալսարան։ Նա խորապես տպավորված էր Ռոնալդ Ֆիշերի «Բնական ընտրության գենետիկ տեսություն» (The Genetical Theory of Natural Selection) գրքից, բայց գիրքը չի ուսումնասիրվել Քեմբրիջում, քանի որ Ֆիշերը համարվում էր պարզապես վիճակագիր։ Այս գրքում Ֆիշերը ներկայացնում էր գենետիկ էվոլյուցիայի մաթեմատիկական հիմքերը։
1964-1977 թվականներին Համիլթոնը եղել է Լոնդոնի Կայսերական քոլեջի ասիստենտ։ Ինչպես նշում են ժամանակակիցները, Համիլթոնը փայլուն ուսուցիչներից չէր, և ուսանողները հաճախ բողոքում էին նրա դասախոսությունների անհասկանալիությունից[8].:
1978-1984 թվականներին Միչիգանի համալսարանի էվոլյուցիոն կենսաբանության պրոֆեսորի պաշտոնն զբաղեցնում։
1984 թվականին և մինչև ի մահ Օքսֆորդի համալսարանի Թագավորական հասարակության պրոֆեսոր-հետազոտող էր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.