![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/77/Emblem_of_Uzbekistan.svg/langhy-640px-Emblem_of_Uzbekistan.svg.png&w=640&q=50)
Ուզբեկստանի հուշադրամներ
դրամագիտական և հավաքորդական նշանակության մետաղադրամներ / From Wikipedia, the free encyclopedia
Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) թողարկվում են Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից՝ սկսած 1994 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ նշանակալից իրադարձությունների և ունեն հավաքորդական նշանակություն[ն 1]:
![Ուզբեկստանի զինանշան](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/77/Emblem_of_Uzbekistan.svg/640px-Emblem_of_Uzbekistan.svg.png)
Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (999 հարգի ոսկի, 999 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (մելքիոր, արույր, նիկելապատ ու մելքիորապատ պողպատ) մետաղներից։ Ոսկե մետաղադրամը թողարկվել է 100 ուզբեկական սում անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 10, 50 և 100 սում, մելքիորից՝ 10 սում, արույրից՝ 1 և 100 սում, պողպատից՝ 25, 50, 100 և 500 սում։ Մետաղադրամները հատվել են UNC և proof որակներով։
Ուզբեկստանի Կենտրոնական բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամներն են «Անկախության 3-ամյակ» մելքիորե ու արծաթե մետաղադրամները։ Ամենափոքր հուշադրամներն են «Ջալալ ադ-Դին Մենգուբերդիի ծննդյան 800-ամյակ», «Անկախության 10-ամյակ» (2-րդ տարբերակ) և «Անկախության 20-ամյակ» մետաղադրամները՝ ընդամենը 6.00 գ քաշով, իսկ ամենամեծ հուշադրամներն ունեն 31.10 գ քաշ։
Ուզբեկստանի Կենտրոնական բանկի կողմից թողարկված բոլոր հուշադրամները հատվել են պետական դրամահատարանում՝