Ոսկի
From Wikipedia, the free encyclopedia
Ոսկի (լատին․՝ Aurum) քիմիական տարր է որի նշանն է Au, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության, 1-ին խմբի տարր։ Ազնիվ մետաղ է, պատկանում է անցումային տարրերի շարքին։ Կարգահամարը՝ 79, ատոմական զանգվածը՝ 196,9665։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s25p65d106s1, К, L, M, N թաղանթները լրացված են։
Արագ փաստեր Ատոմի հատկություններ, Անվանում, սիմվոլ, կարգաթիվ ...
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Ոսկի / Aurum (Au), Au, 79 | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 196,966569(4)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe] 4f14 5d10 6s1 | ||||
Ատոմի շառավիղ | 144 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 134 պմ | ||||
Իոնի շառավիղ | (−3e) 185 (+1e) 137 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 2,64 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | Au←Au3+ 1,50 В, Au←Au+ 1,70В | ||||
Օքսիդացման աստիճաններ | −1,1,3,5 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 889,3 (9,22) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 1337,33 Կելվին (1064,18 °C, 1947,52 °F) | ||||
Եռման ջերմաստիճան | 3129 Կելվին (2856 °C, 5173 °F) | ||||
Հալման տեսակարար ջերմունակություն | 12,68 կՋ/մոլ | ||||
Հալման տեսակարար ջերմունակություն | ~340 կՋ/մոլ | ||||
Մոլյար ջերմունակություն | 25,39[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 10,2 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | խորանարդ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | 4,0781 | ||||
C/a հարաբերություն | 1 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 170,00 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 318 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
Փակել
79 | Ոսկի |
196,967 | |
4f145d106s1 |
Ոսկի համեմատաբար փափուկ, ծանր (p=19,32 գ/սմ3), դեղին մետաղ է, tհալ=1064°С,tեռ=2947°С։ Ամենալավ կռելի և ձգելի մետաղն է։ Այն դեղնափայլ, գեղեցիկ տեսքով, ազնիվ մետաղ է։ Այն մարդկությանն ամենավաղ հայտնի մետաղներից է։ 1 գ ոսկուց կարելի է ձգել մինչև 3 կմ երկարությամբ լար։