![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/08/Polierer_P1.jpg/640px-Polierer_P1.jpg&w=640&q=50)
Ողորկում
From Wikipedia, the free encyclopedia
Ողորկում, նյութերի մշակման տեխնոլոգիական պրոցես, որը կիրառվում է մակերևույթներին հայելային փայլ տալու համար։ Ողորկումը կատարվում է հղկումից հետո, ձեռքով կամ ողորկիչ հաստոցներով։ Մետաղները ողորկում են արագ պտտվող թաղիքե, կաշվե, կտորի սկավառակներով կամ անծայր ժապավեններով, որոնց վրա նախապես բարակ շերտով հղկափոշի կամ ողորկաքսուք է քսված։ Փայտանյութի ողորկումը կատարվում է ողորկվող մակերևույթի վրա՝ ողորկալաքի (օրգանական խեժի սպիրտային լուծույթ) բարակ շերտ քսելով։ Քարի ողորկումը կատարվում է նուրբ հղկափոշով, խոնավ թաղիքե սկավառակներով։ Ողորկիչ-հաստոցների կիրառմամբ կարելի է հասնել մակերևույթների 9-10 դասի մաքրության։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 614)։ ![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/08/Polierer_P1.jpg/320px-Polierer_P1.jpg)
![]() |
Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։ |